Իրանը մտահոգություն է հայտնում ցանկացած ձևով և կերպով իրականացվող արտաքին միջամտությունների հնարավոր բացասական հետևանքների կապակցությամբ. Իրանի ԱԳՆ
Հոկտեմբերի 17, 2025

Իրանը մտահոգություն է հայտնում ցանկացած ձևով և կերպով իրականացվող արտաքին միջամտությունների հնարավոր բացասական հետևանքների կապակցությամբ. Իրանի ԱԳՆ

By Օգոստոսի 09, 2025 99

Իրան Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Կովկասի տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ․ 

«Իրան Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանի ընթացիկ գործընթացներին և երկու հարևան երկրների՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ գտնվում է շփման մեջ այս զարգացումների կապակցությամբ։ Անվիճելի է, որ Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Իրան Իսլամական Հանրապետությունը, ողջունելով երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման փաստը, այս իրադարձությունը գնահատում է որպես կարևոր քայլ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում ցանկացած ձևով և կերպով իրականացվող արտաքին միջամտությունների հնարավոր բացասական հետևանքների կապակցությամբ, հատկապես՝ համատեղ սահմանների հարևանությամբ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Իրան Իսլամական Հանրապետությունը, միաժամանակ շեշտելով իր ազգային իրավունքների և շահերի ապահովման նպատակով բոլոր քաղաքական, իրավական և տնտեսական միջոցների կիրառման անհրաժեշտությունը, համոզված է, որ հաղորդակցման ուղիների ստեղծումն ու տրանսպորտային ցանցերի ապաշրջափակումը կարող են ծառայել տարածաշրջանի ժողովուրդների կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, երբ դրանք իրականացվեն փոխադարձ շահերի շրջանակներում, հարգելով երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և առանց արտաքին միջամտության։

Իրան Իսլամական Հանրապետությունը պատրաստ է շարունակել փոխշահավետ և կառուցողական համագործակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ՝ տարածաշրջանի խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման պահպանման նպատակով, ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափերով, այդ թվում՝ «3+3» մեխանիզմի միջոցով»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ. Սպիտակ տուն

Մենք պատրաստ ենք․ Հունգարիայի վարչապետը՝ Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման մասին

Իրանի ԱԽ քարտուղարը Պուտինին է փոխանցել ԻԻՀ գերագույն առաջնորդի ուղերձը

Նախագահ Պուտինը և ես կհանդիպենք Բուդապեշտում՝ տեսնելու, թե կարող ենք այս տխրահռչակ պшտերшզմն ավարտին հասցնել․ Թրամփ

Պուտինն ու Թրամփը ևս մեկ հանդիպում կանցկացնեն․ նրանք պայմանավորվել են

Ռուսաստանն ու Իրանը երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկում են ունեցել

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը

Իրանն ու Բելառուսը վստահություն են հայտնել հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ

Օրենսդրական առաջարկով հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից