Միացյալ Նահանգները Պաղեստինը ճանաչելու ծրագրեր չունի և կարծում է, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է վերացվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը։
Քաղաքական գործիչը նշել է, որ Վաշինգտոնը չի հասկանում, թե ինչ է նշանակում «Պաղեստինի պետության իրական ճանաչումը», քանի որ Պաղեստինում գործող կառավարություն չկա։ Նա հավելեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հստակ ուրվագծել է իր նպատակները և այն, ինչ ուզում է հասնել Մերձավոր Արևելքում»։
«Նախ, մենք ուզում ենք ապահովել, որ ՀԱՄԱՍ-ը երբեք այլևս չկարողանա հարձակվել Իսրայելի անմեղ քաղաքացիական բնակչության վրա: Մենք կարծում ենք, որ դա պետք է իրականացվի ՀԱՄԱՍ-ին արմատախիլ անելով: Երկրորդ, ԱՄՆ նախագահը խորապես ցնցված է Գազայում մարդասիրական ճգնաժամի սարսափելի պատկերներով: Այսպիսով, մենք ուզում ենք լուծել այդ խնդիրը», - եզրափակել է Վենսը: