Ռուսաստանի դեսպանության շենքում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 04, 2025

Ռուսաստանի դեսպանության շենքում հրդեհ է բռնկվել

By Ապրիլի 27, 2025 366

Հրդեհը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ՌԴ դեսպանության շենքում, դեպքի վայր են ժամանել հրշեջները, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական Telenoche հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով, տեղի հրշեջները շաբաթ երեկոյան ժամանել են Մոնտեվիդեոյի Պոսիտոս շրջանում գտնվող դեսպանության շենք, քանի որ  օդատարից խիտ ծխի սյուն էր բարձրանում։

Telenoche-ի հրապարակած տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես են հրշեջները փորձում կտրատել դեսպանատան վերին հարկի պատշգամբում գտնվող օդատարի ցանցը, որից մոխրագույն ծխի քուլաներ են դուրս գալիս։

«Օդատարից սկսեց ծխի խիտ սյուն բարձրանալ, ուստի հրշեջները ստիպված էին սղոցներ օգտագործել՝ պաշտպանիչ ցանցը (օդատարի - խմբ.) կտրելու համար», - հաղորդում է հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով, հրշեջները կարողացել են մտնել դեսպանության շենք և բացել բոլոր սենյակների պատուհաններն ու դռները։

Սակայն լրատվամիջոցը տեղեկություններ չի տրամադրում հրդեհի պատճառի, ինչպես նաև միջադեպի հետևանքով տուժածների մասին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պատրաստվում է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը․ Ճապոնիան նույնպես ներգրավված է այդ աշխատանքներում․ Զելենսկի

Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Լոնդոն

Մակրոնը հայտարարել է, որ 26 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելուն

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի թվաքանակը

Սի Ծինփինը Պեկինում բանակցություններ է վարում Կիմ Չեն Ընի հետ

Իրանն արտաքսել է Ավստրալիայի դեսպանին

Զանգեզուրի միջանցքի անցկացումը ակնհայտորեն չի համապատասխանում Ռուսաստանի շահերին․ Զատուլին

Քննչական կոմիտեն հանձնարարել է միջազգային հետախուզում հայտարարել Դավիթ Փափազյանի նկատմամբ. «Հետք»

Կյանքից հեռացել է Ջորջիո Արմանին

Բեռլինում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, զոհերի թվում կան երեխաներ

Եվրոպական մի շարք երկրներ չեն ցանկանում զորքեր ուղարկել Ուկրաինա, քանի որ վախենում են Ռուսաստանից. NYT

Թրամփը տեսակոնֆերանս է անցկացնում Զելենսկու և ԵՄ առաջնորդների հետ

Պեկինի հարաբերություններն այլ երկրների հետ ուղղված չեն որևէ մեկի դեմ. Չինաստանի ԱԳՆ

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն

ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի Նովոսյոլովկա բնակավայրը