Արարատի մարզում «Tesla»-ն հայտնվել է դաշտում և բռնկվել. կա վիրավոր
Դեկտեմբերի 01, 2025

Արարատի մարզում «Tesla»-ն հայտնվել է դաշտում և բռնկվել. կա վիրավոր

By Սեպտեմբերի 03, 2025 97

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևանի բնակիչ 22-ամյա Թելման Ղ.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Tesla-ում հրդեհ է բռնկվել ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Վարորդը այնուհետև տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վան քաղաքում կբացվի Իրանի նոր գլխավոր հյուպատոսություն

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս

Թարմացվել է 2025-2026-ի ձմռան համար գլոբալ կանխատեսումը

Ռուբիոն և Ումերովն արդյունավետ են որակել Ուկրաինայի հարցով տեղի ունեցած բանակցությունները

Ուկրաինան և Նորվեգիան զբաղվելու են անօդաչուների համատեղ արտադրությամբ

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը

Ձմեռը սկսվում է թույլ տեղումներով. եղանակի տեսություն

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 1-ին

Երևանի 30 կանգառասրահում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների սարքեր

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Փլուզվել է Երևանի դաշնամուրի գործարանի արտաքին պատը. կա տուժած

Արագածի տարածաշրջանում ձյուն է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Ուիթքոֆը երեքշաբթի կհանդիպի Պուտինի հետ Մոսկվայում. Լրատվամիջոց

Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է, Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց