ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում հարված է հասցրել ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավի. զոհվել է 11 մարդ
Հոկտեմբերի 24, 2025

ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում հարված է հասցրել ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավի. զոհվել է 11 մարդ

By Սեպտեմբերի 03, 2025 74

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զինվորականները հարված են հասցրել Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի մերձակայքում գտնվող նավի, որը տեղափոխում էր թմրանյութեր։ Թրամփի խոսքով՝ գործողության արդյունքում սպանվել է 11 «նարկոահաբեկիչ»։

 

Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

Թրամփի խոսքով՝ ամերիկյան ռազմական գործողության թիրախում են եղել «նարկոահաբեկիչներ» վենեսուելական «Տրեն դե Արագուա» հանցախմբից, որը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։

 

«Այն գործում է (խմբ.՝ Վենեսուելայի նախագահ) Նիկոլաս Մադուրոյի վերահսկողության ներքո և պատասխանատու է զանգվածային սպանությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, սեռական թրաֆիքինգի, ինչպես նաև բռնության ու ահաբեկչության գործողությունների համար Միացյալ Նահանգներում և Արևմտյան կիսագնդում: 

Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ահաբեկիչները ծովում էին՝ միջազգային ջրերում, և տեղափոխում էին ապօրինի թմրանյութեր՝ ուղղություն վերցնելով դեպի Միացյալ Նահանգներ: Հարվածի արդյունքում զոհվել է 11 ահաբեկիչ», – գրել է Թրամփը: 

Նա նշել է, որ հարվածի ընթացքում ԱՄՆ ոչ մի զինծառայող չի տուժել: «Խնդրում եմ, թող սա որպես նախազգուշացում ծառայի նրանց համար, ովքեր նույնիսկ մտածում են թմրանյութեր ներմուծել Միացյալ Նահանգներ», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Վերջին շաբաթներին Թրամփի վարչակազմն ուժեղացրել է ռազմական և քաղաքական ճնշումը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ։ Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար Վաշինգտոնը նշանակել է 50 միլիոն դոլար պարգև։ 

Վերջին երկու ամիսներին ԱՄՆ-ն նաև ուժեր է կենտրոնացրել Կարիբյան ծովի հարավում, այդ թվում՝ նավեր և ռազմածովային ուժերի հազարավոր զինծառայողների։

Վենեսուելան արձագանքել է ամերիկյան ուժերի տեղակայմանը։ Մադուրոն նշել է, որ «առավելագույն ռազմական ճնշման պայմաններում Վենեսուելայում հայտարարվել է պաշտպանության առավելագույն պատրաստվածության մակարդակ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը սկսել է արդիականացնել Սպիտակ տան տակ գտնվող Երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանի բունկերը

ՀՀ վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է, Նիկոլից փախչելու միտքն անգամ բացառում եմ. Դավիթ Համբարձումյան

Լիբանանը կոչ է արել ԱՄՆ-ին և Ֆրանսիային միջամտել՝ Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար

Անկարան և Պարսից ծոցը կմիավորեն ուժերը Գազան վերականգնելու համար. Էրդողան

Լիբանանը կոչ է արել ԱՄՆ-ին և Ֆրանսիային միջամտել՝ Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար

Ադրբեջանն ու Ինդոնեզիան կգլխավորեն Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերը

Քենդալ Ջենները բացահայտել է, թե ինչպես է կորցրել կուսությունը

Թրամփը և Ծինփինը կհանդիպեն հոկտեմբերի 30-ին

ԵՄ-ն մտադիր է մինչև 2027 թ. հունվարի 1-ը հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազից

Վթարից տուժած անձանցից 10-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր․ ԱՆ

Նպատակը Մասիսի ընդդիմադիր համայնքապետին մեկուսացնել է

«Թրամփի ուղին» քննարկվում է ՌԴ–ՀՀ բարձր մակարդակի երկխոսության շրջանակում. Կոպիրկին

Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Տավուշում բախվել են «Mercedes»-ն ու «Hyundai» ավտոբուսը. վերջինը հայտնվել է անտառում. կա 11 վիրավոր

Ներկայացել են ոստիկաններ, առևանգել օտարերկրացիներին և հափշտակել 14 մլն դրամ. գործն ուղարկվել է դատախազին