Շատ ամերիկացիներ զոհվել են Չինաստանի հաղթանակի և փառքի համար մղվող պայքարում: Հուսով եմ` նրանք իրավացիորեն կպատվեն և կհիշվեն: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Չինաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին․
«Թող նախագահ Սին և Չինաստանի հրաշալի ժողովուրդը ունենան տոնակատարության հիանալի և երկարատև օր:
Փոխանցեք իմ ջերմ ողջույնները Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դավեր եք նյութում ԱՄՆ-ի դեմ»,- նշել է նա: