Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16:00-ին: Նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը, հայտնում է ՀՖՖ-ն։
«Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է ՄԻԱՅՆ ՄԵԿ QR կոդ:
Հարգելի՛ ֆուտբոլասերներ, ՀՖՖ-ն ևս մեկ անգամ հորդորում է սև շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար»: