Էլոն Մասկի տրանսգենդեր դուստրը՝ Վիվիան Ջենա Ուիլսոնը, խոստովանել է, որ այժմ ստիպված է հագուստը փոխել և կեղծամներ կրել գեյ բարեր այցելելիս։ Պատճառը սոցիալական ցանցերում իր հայտնի հոր մասին անկեղծ մեկնաբանություններից հետո ուշադրության աճն ու ծաղրն է։
«Շատերը փորձում են աղավաղել իմ խոսքերը։ Մարդիկ կարող են շատ չար լինել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իմ մարմնին», - ասել է Վիվիանը The Cut-ի նոր հարցազրույցում։ Նրա խոսքով՝ անձնական հաղորդագրություններում նա «զզվելի և անհեթեթ բաներ» է ստանում, և դա ստիպում է իրեն զզվելի զգալ։
Վիվիանը նաև խոստովանել է, որ պլանավորում է վերադառնալ քոլեջ՝ օտար լեզուներ ուսումնասիրելու համար, բայց ուսման վարձը թանկ է։ «Ես ժառանգություն չունեմ, մարդիկ կարծում են, որ ես հարուստ եմ, բայց ես այդպիսին չեմ։ Ես հարյուր հազարավոր դոլարներ չունեմ»։ Նա ապրում է Լոս Անջելեսում երեք սենյակակիցների հետ՝ դա ավելի էժան է։ «Ես կարիք չունեմ գերհարուստ լինելու։ Ես ունեմ ուտելիք, տանիք գլխիս վրա, ընկերներ և մի փոքր ավելորդ գումար՝ դա ավելին է, քան իմ տարիքի շատ մարդիկ ունեն», - բացատրել է նա։
Վիվիանը նաև հիշել է իր տրանսգենդեր ինքնության մասին։ Ավելի վաղ Teen Vogue-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ իր մայրը՝ գրող Ջասթին Ուիլսոնը, աջակցել է իր սեռական կողմնորոշմանը, բայց Էլոն Մասկի հետ ամեն ինչ ավելի բարդ էր։ «Մենք նույնիսկ ամիսներ շարունակ չէինք խոսում, և հորմոնալ թերապիա ստանալու համար ես պետք է ստանայի նրա համաձայնությունը որպես ծնող»։