Կիևը հրաժարվել է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։
Նա հավելել է, որ նման առաջարկները «ակնհայտորեն անընդունելի են» և հիշեցրել, որ յոթ երկիր պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։
Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, և իրենց հանդիպումը կկայանա։