Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը
Սեպտեմբերի 04, 2025

Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը

By Սեպտեմբերի 03, 2025 21

Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ահազանգել է այն մասին, որ ամուսինը արդեն 20 օր է հացադուլ է անում Բաքվի բանտում։ 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Լինդա Էուլջեքջյանը պատմեց, որ երեկ իրեն զարմացրել է ամուսնու զանգը։

«Ես նրա հետ խոսեցի նաև անցյալ ամիս։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։ Իմ ամուսինը փորձում է իր հացադուլի միջոցով դիմել աշխարհին՝ իր և իր բանտարկյալ ընկերների համար։ Ես կորցնում եմ ամուսնուս։ Իմ ամուսնու կյանքը վտանգված է։ Նա ասաց, որ իրեն բժիշկ է պետք, որ անտանելի ցավեր ունի։ Ադրբեջանցիները նրան բժշկական օգնություն չեն տրամադրում։ Ես դիմում եմ ամբողջ աշխարհին, նպատակս մեկն է՝ ուզում եմ, որ ամուսինս առողջ մնա»։

Կինը պատմեց, որ վերջին անգամ կարողացել է տեսնել ամուսնուն ամիսներ առաջ՝ տեսակապի միջոցով, որի ժամանակ նա հիվանդ էր և նիհարած։ «Պատկերացրեք հիմա՝ հացադուլից հետո ինչ վիճակում կլինի։ Խաղաղության պայմանագրից հետո գերիները պետք է ազատ արձակվեն։ Եթե պատերազմն ավարտվել է, ապա ինչի՞ են սպասում։ Ես նաև չգիտեմ՝ իմ ահազանգերն անտեսվո՞ւմ են, թե՞ ոչ։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում այնտեղ, բայց ամուսինս խնամքի կարիք ունի։ Ես գրառում եմ անում, բայց արդյո՞ք որևէ մեկը ինչ-որ բան անում է։ Ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանին։ Դիմում եմ նրան որպես կին, ով կարիք ունի իր աջակցության։ Մենք կործանված ընտանիք ենք։ Ես խնդրում եմ նրան նայել բոլոր հուսահատ մայրերին։ Իմ խնդրանքը մեկն է բոլոր ղեկավարներից. խնդրում եմ օգնեք ինձ։ Շուտով կկորցնեմ մորս, չեմ ցանկանում ամուսնուս կորցնել։ Ինձ ամուսինս է պետք»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքջյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020թ. նոյեմբերի 9-ին՝ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց, Շուշիի մոտակայքում, մեկ այլ լիբանանցու՝ Մարալ Նաջարյանի հետ։ Նրանք Արցախ էին գնացել, որպեսզի Շուշիի հյուրանոցներից մեկից վերցնեին Նաջարյանի իրերը։ Նրանք ձերբակալվել էին ադրբեջանցի զինվորականների կողմից և տեղափոխվել Բաքու՝ բազմաթիվ այլ հայ քաղաքացիական և ռազմական գերիների հետ։

Մարալ Նաջարյանը ազատ է արձակվել 2021 թվականի մարտին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող

Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Թրամփը նախատեսում է առաջիկա օրերին զրուցել Պուտինի հետ

ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկшյին ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվության բացակայության մասին

Նիկոլ Փաշինյանը Չինաստանից աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա

The kiss everyone is talking about: The Bridgerton Star and the mysterious businessman

Թրամփը քննարկում է արտասահմանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատման հնարավորությունը

Կիևը հրաժարվել է Մոսկվայում Պուտին-Զելենսկի հանդիպումից

Sabrina Carpenter reveals the sexy secrets of her new album

Adult pacifiers: A strange trend that is taking over China and the US

Elon Musk's transgender daughter has to cover up when she goes out

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ՉԺՀ ավարտվել է

Ռուսաստանի զինվшծ ուժերի բոլոր խմբավորումները հաջողությամբ առաջ են շարժվում բոլոր ուղղություններով․ Պուտին

Արևմտյան Ադրբեջան վերադառնալը ազգային գաղափար է. Մեջլիսի պատգամավոր