Ռուսաստանի զինված ուժերի բոլոր խմբավորումները հաջողությամբ առաջ են շարժվում բոլոր ուղղություններով, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ հարձակումն ընթանում է տարբեր տեմպերով, թշնամին փորձում է «խցանել անցքերը»։
Ըստ Պուտինի՝ «լույս է երևում թունելի վերջում» ուկրաինական կարգավորման մեջ, բայց Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է լուծել իր առջև դրված խնդիրները ռազմական միջոցներով։