ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկшյին ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվության բացակայության մասին
Սեպտեմբերի 04, 2025

ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկшյին ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվության բացակայության մասին

By Սեպտեմբերի 03, 2025 13

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ նոր տվյալներ չունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, քանի որ պաշտոնական Թեհրանը կասեցրել է համագործակցությունը իրենց կազմակերպության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի եռամսյակային զեկույցում:

 

«ԱԷՄԳ-ը ներկայում հասանելիություն չունի Իրանում միջուկային նյութերի պաշարների վերաբերյալ տեղեկատվությանը»,- Bloomberg-ի փոխանցմամբ՝ նշել է Ռաֆայել Գրոսին:

Նա ընդգծել է՝ ԱԷՄԳ-ն չի կարողանա ապացույցներ ներկայացնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ հայտարարության մասին՝ առանց Իրանում անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի լիարժեք վերականգնման: Այդ համաձայնագրի շրջանակներում էր իրականացվում գործակալության տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ։

Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանը քվեարկել էր ԱԷՄԳ-ի հետ համագործակցության ժամանակավոր դադարեցման մասին օրինագծի օգտին։ Դրան նախորդել էին ԱՄՆ և Իսրայելի գրոհները Իրանի նկատմամբ, որոնց հայտարարված նպատակն էր իրանական միջուկային ծրագրի ոչնչացումը:

Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը ստորագրել էր ԱԷՄԳ-ի հետ Թեհրանի համագործակցության կասեցման մասին օրենքը:

Սակայն օգոստոսի վերջին Իրանի իշխանությունները հաստատել էին, որ ԱԷՄԳ-ի տեսուչներն աշխատանքը վերսկսելու նպատակով ժամանել են իրենց երկիր: Այն ժամանակ Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ գործակալության մասնագետները կհետևեն Բուշերի ատոմակայանում վառելիքի փոխարինմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող

Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Թրամփը նախատեսում է առաջիկա օրերին զրուցել Պուտինի հետ

ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկшյին ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվության բացակայության մասին

Նիկոլ Փաշինյանը Չինաստանից աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա

The kiss everyone is talking about: The Bridgerton Star and the mysterious businessman

Թրամփը քննարկում է արտասահմանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատման հնարավորությունը

Կիևը հրաժարվել է Մոսկվայում Պուտին-Զելենսկի հանդիպումից

Sabrina Carpenter reveals the sexy secrets of her new album

Adult pacifiers: A strange trend that is taking over China and the US

Elon Musk's transgender daughter has to cover up when she goes out

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ՉԺՀ ավարտվել է

Ռուսաստանի զինվшծ ուժերի բոլոր խմբավորումները հաջողությամբ առաջ են շարժվում բոլոր ուղղություններով․ Պուտին

Արևմտյան Ադրբեջան վերադառնալը ազգային գաղափար է. Մեջլիսի պատգամավոր