Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը կդիմի ՄԻԵԴ. հայտարարություն
Սեպտեմբերի 04, 2025

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը կդիմի ՄԻԵԴ. հայտարարություն

By Սեպտեմբերի 03, 2025 18

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը տասնհինգօրյա ժամկետում պատրաստվում Վճռաբեկ դատարանբոողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը, որով մերժվել է Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխելու վերաբերյալ բողոքը։

Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանի խոսքով, եթե ներպետական դատական ատյաններում կալանքի վերացման հարցը չլուծվի, իրենք կդիմեն Եվրոպական դատարան:

Ըստ փաստաբանի, տվյալ գործը իրավական ֆարս է հիշեցնում, քանի որ Վարդան Հարությունյանի անհիմն կալանավորումից հետո փորձ է արվում վերաբացել տարիներ առաջ փաստերի բացակայության հիման վրա փակված գործը։ Ավելին, նախկին վարույթով քննվել և արդեն իսկ հերքվել է Վարդան Հարությունյանի և «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապի առնչությունը։

«Այս տարիների ընթացքում տվյալ գործի հետ կապված որևէ նոր փաստ ի հայտ չի եկել։ Թե ինչու է գլխավոր դատախազը որոշել վերաբացել տվյալ գործը, առանց նոր իհայտ եկած հանգամանքի,անհասկանալի է։ Պաշտոնական բացատրություննայն է, որ նախորդ քննության ժամանակ որոշակի գործողություններ չեն իրականացվել։ Բայց սա ուղղակի աբսուրդ է։ Նման տրամաբանությամբ ցանկացած փակված գործ կարող է տարիներ հետո կամայականորեն վերաբացվել։ Այդ դեպքում ու՞ր են մնում պետության կողմից քաղաքացուն տրված երաշխիքները»,-  նշել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ Կարեն Ամիրյանի նախագահությամբ, մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Վարդան Հարությունյանը 2025թ. օգոստոսի 8-ին ապօրինի կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված և կարճված քրեական գործի շրջանակներում: Վարդան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդումները սկսվել են հայ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումների ժամանակ վերջինին հրապարակային աջակցելուց անմիջապես հետո:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող

Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Թրամփը նախատեսում է առաջիկա օրերին զրուցել Պուտինի հետ

ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկшյին ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվության բացակայության մասին

Նիկոլ Փաշինյանը Չինաստանից աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա

The kiss everyone is talking about: The Bridgerton Star and the mysterious businessman

Թրամփը քննարկում է արտասահմանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատման հնարավորությունը

Կիևը հրաժարվել է Մոսկվայում Պուտին-Զելենսկի հանդիպումից

Sabrina Carpenter reveals the sexy secrets of her new album

Adult pacifiers: A strange trend that is taking over China and the US

Elon Musk's transgender daughter has to cover up when she goes out

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ՉԺՀ ավարտվել է

Ռուսաստանի զինվшծ ուժերի բոլոր խմբավորումները հաջողությամբ առաջ են շարժվում բոլոր ուղղություններով․ Պուտին

Արևմտյան Ադրբեջան վերադառնալը ազգային գաղափար է. Մեջլիսի պատգամավոր