Պարզվել է Ծաղկաձորում կվադրոցիկլի մասնակցությամբ ողբերգական վթարի հետևանքով մահացած և վիրավորում ստացած անչափահաս աղջիկների ինքնությունը
Սեպտեմբերի 04, 2025

Պարզվել է Ծաղկաձորում կվադրոցիկլի մասնակցությամբ ողբերգական վթարի հետևանքով մահացած և վիրավորում ստացած անչափահաս աղջիկների ինքնությունը

By Մայիսի 26, 2025 373

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 342 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ հավելելով, որ նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 24-ին, Ծաղկաձոր քաղաքի Զ․ Հարությունյան փողոցում «Բագի» կվադրոցիկլի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի փաստով։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչները պարզել են, որ այն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ալիկ Առաքելյանը։

Կողաշրջման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Վիկտորիա Մ․-ն, 15-ամյա Դիաննա Ա․-ն, 15-ամյա Ալեքսանդրա Ա․-ն և 15-ամյա Ալեքսանդրա Գ․-ն, որտեղ Ալեքսանդրա Ա․-ն և Ալեքսանդրա Գ․-ն գիտակցության չգալով մահացել են։

Կարճ ժամանակ անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի և ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում կվադրոցիկլը վարած Ա․ Առաքելյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթ գնելը. Թրամփ

Էպշտեյնի նախկին ընկերուհին Թրամփին մեղադրել է ոտնձգության մեջ

Կիմ Չեն Ընն իր հետ Չինաստան է բերել սեփական զուգարանը. Reuters

Թրամփի որդին միլիարդատեր է դարձել

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Պուտինը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ռուսաստանցիների համար վիզային ռեժիմի վերացման համար

Թրամփն առաջարկել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան համատեղ աշխատեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում

Թուրք պաշտոնյան ՆԱՏՕ-ի քարտուղարի հետ քննարկել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը

Պաղեստինցիները փախչում են Գազայի հարավ. լուսանկարներ

Ճապոնիայի վարչապետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը

Եվրոպացի առաջնորդները զրուցել են Թրամփի հետ՝ Զելենսկու մասնակցությամբ գագաթնաժողովից հետո

Թրամփը Սպիտակ տանը ընթրիքի կհրավիրի բոլոր տեխնոլոգիական գործադիր տնօրեններին, բացի Մասկից. Associated Press

Հայաստան - Պորտուգալիա․ մինչև 3 տարեկանների մուտքն ազատ է

Սևանում ջրային մոտոցիկլ է շրջվել

Դատավորը որոշել է, որ Թրամփի վարչակազմն անօրինական կերպով է կրճատել Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը