Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ին և 6-ին կեսօրից հետո, 4-5- ին և 7-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։