Հակառակորդի մոտ հայտնված տղաներից մեկը սովորում է Գորիսի գյուղատնտեսական քոլեջում
Սեպտեմբերի 05, 2025

Հակառակորդի մոտ հայտնված տղաներից մեկը սովորում է Գորիսի գյուղատնտեսական քոլեջում

By Հունիսի 06, 2025 205

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋՆ ԱՊՐՈՒՄ Է ԽՈՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ‼️

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Գորիսի պրոֆ․ Խ․ Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող՝ Անդրեյ Արմենի Գյագունցը, որոշ հանգամանքների բերումով հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այս լուրը խոր անհանգստություն և ցավ է առաջացրել ինչպես մեր ուսումնական հաստատության, այնպես էլ ուսանողի ընտանիքի, ընկերների և ողջ համայնքի շրջանում։ Մենք կիսում ենք նրանց ապրումները՝ ցավը դարձնելով ընդհանուր, իսկ հույսը՝ միավորված։

Անդրեյ Գյագունցը մշտապես աչքի է ընկնում իր բարությամբ, համեստությամբ և պատասխանատվությամբ։ Վստահ ենք՝ այս փորձությունն էլ նա կհաղթահարի և կվերադառնա անվտանգ՝ համարժեք պատասխան տալով մեր բոլորի սպասումով լի աչքերին։

Տեղեկացնում ենք, որ համապատասխան պետական և միջազգային կառույցները ներգրավված են գործընթացում՝ ուղղված նրա հնարավորինս արագ և ապահով վերադարձին։
Քոլեջն ուշի ուշով հետևում է պատկան մարմինների գործունեությանը և հայտնում իր խորին աջակցությունը։

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 06 Հունիսի 2025 20:00

Լրահոս

Ֆոտո

«Արջը արջ է մնում»․ Պուտին

Առանցքային հարցերի շուրջ Կիևի հետ պայմանավորվելը գրեթե անհնար է. Պուտին

ԼՂ-ից տեղահանված 16․000-ից ավելի անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. փոխնախարար

Եթե Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղություն հաստատվի, այնտեղ օտարերկրյա զորքեր տեղակայելու իմաստ չի լինի. Պուտին

Արցախցիները զանգվածաբար Ռուսաստան են գնում․ «Հրապարակ»

Բեռնատարը բախվել է էլեկտրասյանը և 2 մեքենայի, սյունը տապալվել և վնասել է Range Rover–ը և Volkswagen–ը

Ռուս ուղղափառ եկեղեցին տղամարդկանց թույլատրել է կիսաշրջազգեստ կրել

Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով

Կիրկորովը արդարացրել է «անառակությունը» Եգոր Կրիդի սկանդալային համերգում

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի 40 տոկոսի նկատմամբ վերահսկողության մասին

ԱՄՆ-ը փուլ առ փուլ կդադարեցնի ՌԴ-ին սահմանակից երկրների անվտանգության աջակցության ծրագրերը. Financial Times

Պուտինը Զելենսկիին հրավիրել է Մոսկվա

Ով էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր մեքենայից փախուստի դիմած անձը․ ինչ կապ կա նրանց մեջ. «Ժողովուրդ»

Tesla-ի գլխավոր մրցակիցը պահանջարկի անկում է գրանցում

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ