Սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի բոլոր դասարաններում՝ բացի 12-րդից
Օգոստոսի 10, 2025

Սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի բոլոր դասարաններում՝ բացի 12-րդից

By Օգոստոսի 08, 2025 29

Նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով օգոստոսի 7-9-ը Ծաղկաձորում անցկացվում է արտագնա խորհրդակցություն՝ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով:

Առաջին օրվա խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Խորհրդակցությունն անցկացվել է Հայաստանի կրթության համակարգին ԵՄ բյուջետային աջակցության շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական աջակցությամբ։

Կարևորելով նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպումը՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի գրեթե բոլոր դասարաններում՝ բացառությամբ 12-րդի, որտեղ չափորոշչի ներդրումը նախատեսվում է գալիք ուսումնական տարվանից։ Արաքսիա Սվաջյանը հիշեցրել է՝ նախորդ ուսումնական տարին հայտարարված էր մշակութային կրթության տարի, որի շրջանակում դպրոցներում մի շարք մշակութային նախագծեր և տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել։ 2025-26 ուսումնական տարին անվտանգ և ապահով կրթության տարի է հայտարարվելու։

«Պլանավորում ենք անցկացնել «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայով նախագծային աշխատանքների էքսպո, որը կկազմակերպվի աշնանային արձակուրդների շրջանում։ Դպրոցներին կառաջարկվի հանդիպումներ կազմակերպել նաև անվանի մարզիկների հետ՝ երեխաների հետ զրույցների և հարցուպատասխանի ձևաչափով։ Անվտանգությունը և ապահովությունը կապված են նաև կենսակերպի և սեփական վարքը կառավարելու հետ, իսկ մարզիկներն այն մարդիկ են, որոնք ունեն վարքի կառավարման բավական բարձր մակարդակ և ուժեղ կամային որակներ: Վստահ ենք՝ նրանց հետ հանդիպումները երեխաների համար անվտանգությանն ուղղված պատկերացումների ձևավորման հետաքրքիր միջոց կդառնան»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ անվտանգ և ապահով կրթական միջավայրը ներառում է դպրոցներում բռնության դեպքերի բացառումը, դրանց ճիշտ արձագանքելու մոտեցումները դպրոցի ներսում և դրանից դուրս։

Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը ներկայացրել է դպրոցների ֆինանսավորման մոդելը՝ ընդգծելով, որ ֆինանսավորման համար հիմք են ընդունվելու կրթության կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցների մուտքագրած ելակետային տվյալները, ուստի կարևոր է, որպեսզի տվյալներն արտացոլեն իրական պատկերը և լինեն ճշգրիտ։

Գալիք ուսումնական տարվա ընթացքում կշարունակվեն ուսուցչական համաժողովները, նախատեսվում է նաև աշակերտական համաժողով։

Մի շարք կարևոր անելիքներ կան նաև Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ուսումնական հաստատություններում ավարտական փուլի, նոր գույքով ապահովման և ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքների հետ կապված։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև դպրոցի տնօրենի նշանական և գործուղման կարգին, ուսուցիչների կամավոր և հերթական ատեստավորմանը, տարակարգի շնորհմանը, սովորողների ընդունելությանը և փոխադրմանը, արտադպրոցական ծրագրերի հաստատման շրջանակում սոցիալական կրեդիտի փոխհատուցմանը, ուսումնական պլանի և դասարանների կոմպլեկտավորմանը, նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ նոր ուստարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքները կքննարկվեն նաև օգոստոսի վերջին տասնօրյակում անցկացվող ավանդական խորհրդակցությունների ժամանակ, որոնք կկազմակերպվեն բոլոր մարզերում և Երևանում՝ դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Bugatti-ն ստեղծում է ամենահազվագյուտ հիպերմեքենաների բաժին և ներկայացնում է իր առաջին գլուխգործոցը՝ Brouillard-ը

Վաշինգտոնը դարձել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից մեկը. Թրամփ

Իրանը չունի ռազմական ուժ՝ 12-օրյա պատերազմից հետո «Թրամփի ճանապարհը» փակելու համար.Reuters

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Հայացքների պայքար Հարավային Կովկասի համար. վաշինգտոնյան հանդիպման ամենավառ կադրերը․ ֆոտոշարք

Խուսափել Մերձավոր Արևելքի փորձից. ՌԴ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած հռչակագրի մասին

Հայաստանի, ԱՄՆ ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրությամբ արձանագրվում է հատուկ ռեժիմ՝ ՄԻԱՅՆ Հայաստանի տարածքի առնչությամբ. Հակոբ Բադալյան

ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը․ Խամենեիի խորհրդական

Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով. Միրզոյան

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել. Al Hadath

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

«Ժամանակի ձգձգման սցենարը բխում է նաև Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ կպահանջի Հայաստանից և ավելի քիչ ճնշումների կենթարկվի». Սուրեն Սարգսյան

Հարավային Կովկասն անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել․ Վելայեթի

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն հայտնում Դոնալդ Թրամփին․ ՆԱՏՕ

Զանգեզուրի միջանցքը Թուրքիան կկապի թյուրքական աշխարհի հետ Կովկասի և Կասպից ծովի, իսկ թյուրքական աշխարհը՝ Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով․ Ֆիդան