ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հենց նոր ճեպազրույց են անցկացրել այսօրվա ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի վերաբերյալ, գրել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն սոցիալական ցանցերում։
«Խաղաղության համաձայնագրի կենտրոնական մասը Թրամփի երթուղին է (TRIPP): Պաշտոնյաները հաստատել են, որ այն ապահովում է անարգել տեղաշարժ՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։
Վարչակազմը անմիջապես աշխատանքային խմբեր կստեղծի՝ ճանապարհային քարտեզի մանրամասները իրականացնելու համար, և Թրամփի երթուղու վերաբերյալ բանակցությունները նախատեսվում է սկսել հաջորդ շաբաթ: Ըստ պաշտոնյայի՝ ինը տարբեր օպերատորներ արդեն հետաքրքրություն են հայտնել, դրանց թվում՝ երեքը՝ ԱՄՆ-ից»,- նշել է Ռաուֆօղլուն։