«Թրամփի երթուղին» կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր, օպտիկամանրաթելային մալուխային գծեր. The Guardian
Օգոստոսի 10, 2025

«Թրամփի երթուղին» կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր, օպտիկամանրաթելային մալուխային գծեր. The Guardian

By Օգոստոսի 08, 2025 25

«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին», որը Հայաստանի տարածքով կապելու է Ադրբեջանը Նախիջանին, ինչպես սպասվում է, ի վերջո կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխային գծեր, և թույլ կտա ապրանքների և մարդկանց տեղաշարժը. այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը 

«Համաձայնագիրը չի նախատեսում, որ ԱՄՆ-ն է վճարելու տարանցիկ միջանցքի կառուցման համար, դա անելու են մասնավոր կորպորացիաները», - ասված է հոդվածում:

Նախօրեին տարածվել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանն ուշադրության կենտրոնում է լինելու «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի» կամ TRIPP հապավմամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագիրը:

Նշվել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի երթուղու երկայնքով։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցկայքում գրել է, որ վաղը նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:

«Անհամբեր սպասում եմ վաղը Սպիտակ տանը պատմական խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելուն: Այս երկու պետությունները տարիներ շարունակ պատերազմել են, ինչի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ: Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը, բայց ապարդյուն... Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։ Վաղը նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ Խաղաղության ստորագրման պաշտոնական արարողության համար:

ԱՄՆ-ն նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններին հետամուտ լինելու համար, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի ներուժը։

Ես հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Դա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, Երևանի ժամանակով 23:20 -ին Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփ-Ալիև հանդիպում, 00:00-ին՝ Եռակողմ հանդիպում:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 08 Օգոստոսի 2025 11:46

Լրահոս

Ֆոտո

Bugatti-ն ստեղծում է ամենահազվագյուտ հիպերմեքենաների բաժին և ներկայացնում է իր առաջին գլուխգործոցը՝ Brouillard-ը

Վաշինգտոնը դարձել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից մեկը. Թրամփ

Իրանը չունի ռազմական ուժ՝ 12-օրյա պատերազմից հետո «Թրամփի ճանապարհը» փակելու համար.Reuters

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Հայացքների պայքար Հարավային Կովկասի համար. վաշինգտոնյան հանդիպման ամենավառ կադրերը․ ֆոտոշարք

Խուսափել Մերձավոր Արևելքի փորձից. ՌԴ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած հռչակագրի մասին

Հայաստանի, ԱՄՆ ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրությամբ արձանագրվում է հատուկ ռեժիմ՝ ՄԻԱՅՆ Հայաստանի տարածքի առնչությամբ. Հակոբ Բադալյան

ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը․ Խամենեիի խորհրդական

Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով. Միրզոյան

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել. Al Hadath

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

«Ժամանակի ձգձգման սցենարը բխում է նաև Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ կպահանջի Հայաստանից և ավելի քիչ ճնշումների կենթարկվի». Սուրեն Սարգսյան

Հարավային Կովկասն անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել․ Վելայեթի

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն հայտնում Դոնալդ Թրամփին․ ՆԱՏՕ

Զանգեզուրի միջանցքը Թուրքիան կկապի թյուրքական աշխարհի հետ Կովկասի և Կասպից ծովի, իսկ թյուրքական աշխարհը՝ Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով․ Ֆիդան