Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար
Օգոստոսի 10, 2025

Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար

By Օգոստոսի 08, 2025 21

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կդառնա խաղաղության պայմանագրի սկիզբը, լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նա ընդգծել է, որ Թրամփը հանձնառու է խաղաղության նախագահ լինելուն:

«Մենք միջամտեցինք Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությանը, և մեր պետության ղեկավարը կարողացավ վերականգնել խաղաղությունը։ Վերջերս նմանատիպ իրադարձություն տեղի ունեցավ Կամբոջայում և Թաիլանդում։ Մենք հույս ունենք, որ դրան կհասնենք Ադրբեջանի և Հայաստանի պարագայում, և հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ  կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար», - ասել է Ռուբիոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցկայքում գրել է, որ վաղը նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:

«Անհամբեր սպասում եմ վաղը Սպիտակ տանը պատմական խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելուն: Այս երկու պետությունները տարիներ շարունակ պատերազմել են, ինչի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ: Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը, բայց ապարդյուն... Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։ Վաղը նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ Խաղաղության ստորագրման պաշտոնական արարողության համար:

ԱՄՆ-ն նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններին հետամուտ լինելու համար, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի ներուժը։

Ես հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Դա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»,-գրել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Bugatti-ն ստեղծում է ամենահազվագյուտ հիպերմեքենաների բաժին և ներկայացնում է իր առաջին գլուխգործոցը՝ Brouillard-ը

Վաշինգտոնը դարձել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից մեկը. Թրամփ

Իրանը չունի ռազմական ուժ՝ 12-օրյա պատերազմից հետո «Թրամփի ճանապարհը» փակելու համար.Reuters

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Հայացքների պայքար Հարավային Կովկասի համար. վաշինգտոնյան հանդիպման ամենավառ կադրերը․ ֆոտոշարք

Խուսափել Մերձավոր Արևելքի փորձից. ՌԴ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած հռչակագրի մասին

Հայաստանի, ԱՄՆ ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրությամբ արձանագրվում է հատուկ ռեժիմ՝ ՄԻԱՅՆ Հայաստանի տարածքի առնչությամբ. Հակոբ Բադալյան

ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը․ Խամենեիի խորհրդական

Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով. Միրզոյան

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել. Al Hadath

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

«Ժամանակի ձգձգման սցենարը բխում է նաև Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ կպահանջի Հայաստանից և ավելի քիչ ճնշումների կենթարկվի». Սուրեն Սարգսյան

Հարավային Կովկասն անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել․ Վելայեթի

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն հայտնում Դոնալդ Թրամփին․ ՆԱՏՕ

Զանգեզուրի միջանցքը Թուրքիան կկապի թյուրքական աշխարհի հետ Կովկասի և Կասպից ծովի, իսկ թյուրքական աշխարհը՝ Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով․ Ֆիդան