M դասի արեգակնային բռնկումների շարքը շարունակվում է, այսօր առավոտյան ևս մեկ այդպիսի իրադարձություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիային։
«Վերջին բռնկումը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 06:53-ին (Մոսկվայի ժամանակով)՝ M2.8 մակարդակ (ուժեղ)», – ասվում է լաբորատորիայի կայքում։
Օգոստոսի 3-ից ի վեր Արեգակի վրա M դասի արդեն մի քանի բռնկում է գրանցվել, որոնցից ամենաուժեղը` M4.4։