ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, նույնիսկ եթե նա դեռևս մտադիր չէ բանակցություններ վարել Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Այս մասին նա ասել է օգոստոսի 7-ին լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։
«Ոչ», – ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Զելենսկու հանդիպումը պետք է տեղի ունենա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների բանակցություններից առաջ։
«Նրանք կցանկանային հանդիպել ինձ հետ։ Եվ ես ամեն բան կանեմ մարդկանց զոհվելը կանխելու համար», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը։