Կանգնեցվել է Հայաստանում ամենամեծ ձեռնարկության եւ հարկատուի գործունեությունը. ԶՊՄԿ ղեկավար
Նոյեմբերի 05, 2025

Կանգնեցվել է Հայաստանում ամենամեծ ձեռնարկության եւ հարկատուի գործունեությունը. ԶՊՄԿ ղեկավար

By Փետրվարի 10, 2025 114

Հայաստանի ամենամեծ ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը, որով հպարտանում էին բոլորը, կասեցվել է։ Այս մասին «SYUNIK TV» մարզային հեռուստաալիքի հարցազրույցում ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Geopromining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։

Ըստ նրա՝ խոսքն, ըստ էության, Հայաստանի ամենախոշոր հարկատուի մասին է, որն իրականում ձեւավորում է երկրի պետական բյուջեն։ «Ամբողջ համայնքի եւ 4 600 հոգանոց կոլեկտիվի կյանքը կախված է նրա գործունեությունից», - ասել է Խուդոլիյը:

Նա նշել է, որ ԶՊՄԿ գործունեությունը դադարեցվել է մի խումբ անձանց գործողությունների պատճառով։ Սակայն ձեռնարկության տնօրենն անհիմն է համարել նրանց փաստարկները։

«Այն, որ կոմբինատի վրա ցանկացած ճնշում պայմանավորված է նրա հսկայական կարեւորությամբ, ակնհայտ է բոլորի համար։ Ակնհայտ է, որ տարբեր ուժեր ցանկանում են ստեղծված իրավիճակն օգտագործել իրենց անձնական շահերի համար։ Սրանք ուժեր են, որոնք ցանկանում են իրենց վերահսկողությունը հաստատել կոմբինատի վրա»,- ընդգծել է Խուդոլիյը։

Նրա խոսքով՝ վերջին երեք տարիների ընթացքում ձեռնարկության ղեկավարությունը եւ թիմը հսկայական աշխատանք են կատարել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է արտադրության արդիականացմանը, նոր սարքավորումների ձեռքբերմանը, արտադրության ավելացման ռազմավարություններին, կառավարման համակարգերին, հոսքագծերին եւ այլն։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 11-րդ օրն է պարապուրդի է մատնված։ Գործադուլ հայտարարած ԶՊՄԿ 700 աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով ղեկավարության առաջարկները։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) Հայաստանի ամենամեծ հարկատուն է 2024թ. արդյունքներով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ում կառավարությունն արդեն 36 օր չի աշխատում. շաթդաունը ռեկորդ է սահմանել

Նա կոշտ և շատ խելացի մարդ է․ Թրամփը՝ Սի Ծինփինի մասին

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու