Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով
Նոյեմբերի 04, 2025

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

By Նոյեմբերի 04, 2025 17

Փարիզում կայացած Christie’s աճուրդում ֆրանսիացի արվեստագետ Իվ Քլեյնի չորս մետրանոց «Քալիֆորնիա» կտավը վաճառվել է 18,4 միլիոն եվրոյով (մոտ 19,6 միլիոն դոլար)՝ դառնալով նկարչի ստեղծագործություններից ամենաթանկը։

Կտավն ստեղծվել է 1961 թվականին՝ Քլեյնի հեղինակային International Klein Blue ուլտրամարին երանգով։ «Քալիֆորնիան» առանձնանում է նրանով, որ նկարչի քիչ գործերից է, որն ունի սեփական անվանում։

Անվանումը տրվել է ի պատիվ Քալիֆորնիա նահանգի, որտեղ Քլեյնն առաջին անգամ ցուցադրել է գործն ԱՄՆ իր միակ այցի ժամանակ։

«Քալիֆորնիան» իրենից ներկայացնում է պարզապես ամբողջովին կապույտ ներկված կտավ:

Նկարը ներկայացվել է նաև Նյու Յորքի Լեո Կաստելի պատկերասրահում, որը 20-րդ դարի կեսերին համարվում էր ժամանակակից արվեստի կարևոր կենտրոններից։ Քլեյնի մահից (1962 թ.) հետո կտավը մի քանի անգամ փոխել է սեփականատերերին, այդ թվում եղել է շվեյցարացի հավաքորդ Ժորժ Մարսիի հավաքածուում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24

Լրահոս