Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին
Դեկտեմբերի 07, 2025

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին

By Նոյեմբերի 05, 2025 58

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք, քաղաք, որը կառուցվել է ներգաղթյալների կողմից, ղեկավարվել է ներգաղթյալների կողմից և, այսօր երեկոյան սկսած, ղեկավարվելու է ներգաղթյալի կողմից, հայտարարել է Նյու Յորքի նորընտիր քաղաքապետը՝ դիմելով իր կողմնակիցներին ընտրվելուց առաջ։

 

«Ես երիտասարդ եմ, չնայած իմ բոլոր ջանքերին՝ ավելի մեծ լինելու համար։ Ես մուսուլման եմ։ Ես դեմոկրատ սոցիալիստ եմ։ Եվ ամենավատն այն է, որ հրաժարվում եմ ներողություն խնդրել դրա համար։ Նյու Յորքն այլևս չի լինի քաղաք, որտեղ դուք կարող եք տարածել իսլամաֆոբիա և հաղթել ընտրություններում։ Քաղաքականությունն այլևս մեզ հետ պատահող բան չէ, այլ այն, ինչով մենք զբաղվում ենք», - ասել է Զոհրան Մամդանին։

Նրա խոսքով՝ Նյու Յորքը այլևս չի լինի քաղաք, որտեղ Թրամփը կարող է տարածել իսլամաֆոբիա և հաղթել ընտրություններում։

«Քաղաքականությունն այլևս մեզ հետ պատահող բան չէ, այլ այն, ինչով մենք զբաղվում ենք», - հավելել է Մամդանին։

Երեկ Միացյալ Նահանգների մի քանի նահանգներում տեղի են ունեցել նահանգապետերի, քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների ընտրություններ։ Նյու-Յորքի քաղաքապետ է ընտրվել 34-ամյա դեմոկրատ Զոհրան Մամդանին: Նա դարձել է քաղաքի պատմության մեջ առաջին մուսուլման քաղաքապետը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Շների ուղեղը մեծանում է. անսպասելի էվոլյուցիա

Մակրոնը Զելենսկուն է ներկայացրել Ուկրաինայի շուրջ միջազգային քննարկումների արդյունքները

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 7-ին

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին

Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան՝ սեփականով. Փիթ Հեգսեթ

Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Ֆիդան

Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է

Գազայում պատերազմը կարող է վերսկսվել. Նորվեգիայի ԱԳՆ

Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան

Հեգսեթը բախվել է ամենալուրջ ճգնաժամին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում. The Guardian

Tesla-ն իջեցրել է ավտոմեքենայի գինը

Ռուսաստանը սահմանափակում է Apple-ի FaceTime -ը

Աշխարհում աճում է միլիարդատերերի թիվը