«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար
Նոյեմբերի 04, 2025

«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար

By Նոյեմբերի 03, 2025 11

Երբ նախագիծը քննարկվում էր Ազգային ժողովում, ես հստակ ասել եմ թե մեր գերատեսչության և թե կառավարության մոտեցումը, որ «Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել, մասնակցելով նոր մրցույթի հանրային մուլտիպլեքսում, ինչպես նաև ցանցային օպերատորներով հեռարձակվելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով նրան, որ օրենքում հատուկ փոփոխություն արվեց, որ «Շողակաթը» կորցնի մուլտիպլեքսով հեռարձակվելու հնարավորությունը։

«Նախագծի հեղինակների հետ մեր քննարկումները, մեզ մոտ նաև հստակ այդ տպավորություն են թողել, որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման–չհեռարձակման, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը։ Այսինքն պետք է սլոթը կրկին մրցույթի դրվի, և մենք այդ համոզմունքը ունենք, որ «Շողակաթը» մասնակցելու է մրցույթին, զբաղեցնելու այդ սլոթը և շարունակելու է հեռարձակվել թե հանրային մուլտիպլեքսի տարածքում, և թե ցանցային օպերատորների:

Ես ՀՀ կառավարության անունից կարող եմ հայտարարել, որ «Շողակաթի» հեռարձակման դադարեցման հարց չի եղել և ապրիորի, ի բնե չի կարող լինել մեր կառավարության գործունեության առանցքում նման բան՝ անկախ որևէ հեռուստաալիքի բովանդակությունից։

Կառավարությունը բարձր է գնահատում խոսքի ազատությունը և դրա ցցուն ապացույցն այն է, որ հանրային մուլտիպլեքսում ցպահս գործում են այնպիսի հեռուստաալիքներ, որոնք համաձայնեք անհամեմատ ավելի ծանր և անհամեմատ ավելի սաստիկ քննադատություններով են հանդես գալիս կառավարության, իշխող ուժի գործունեության հասցեին։ Նաև ցանցային օպերատորներով շարունակում են տասնյակ հեռուստաալիքներ լինել, որոնց բովանդակությունը կարող է բավականաչափ այսպես ոչ այնքան հաճելի լինել հնչել կառավարության համար։ Սակայն չի եղել և ես կարող եմ անել այդ պնդումը, որ չի էլ լինելու ապագայում որևէ քննարկում օրակարգային հարց այս կամ այն հեռուստաալիքից ազատվելու։ Այն արժեքային համակարգը, որին մենք հետևում ենք և կրում ենք, և այն սկզբունքները, որոնց մենք կառչած ենք, անգամ հնարավորություն չեն տալիս դիտարկելու, որ մեր կառավարման օրոք որևէ անգամ ընդդիմադիր ամենասաստիկ հեռուստաբովանդակությամբ հեռուստաալիքի փակելու հարց քննարկվի»,– հայտարարվեց նախարարը։

Մխիթար Հայրապետյանը նաև նկատեց, որ կառավարությունը միլիոնավոր դրամների հատկացում է նախատեսում 2026 թվականին, հանրօգու կոնտենտով ժամանակահատվածը եթերում ավելացնելու ուղղությամբ։

«Բոլոր այն ալիքները, որոնք պատրաստ կլինեն դիմել և ստանալ դրամաշնորհ հանրօգուտ կոնտենտի համար, դրանք կլինեն մանկական ֆիլմերի թարգմանություններ կամ հոգևոր մշակութային կամ կրթական կամ մարզական բնույթի հեռուստահաղորդումներ, ապա նոր ստեղծված հիմնադրամը կֆինանսավորի»,–ասաց ԲՏԱ նախարարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում պատրաստվում են ռազմական գործողությունների

Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ. Զախարովա

Վանաձորում փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դի են դուրս բերել

Արեգակի վրա մեկ ժամվա մեջ երկու հզոր բռնկում է գրանցվել

Փլուզում Վանաձորում. կա զnհ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան

Diplo–ն հայտարարել է, թե հարաբերությունների մեջ է եղել և Կանադայի նախկին վարչապետի և Քեթի Փերիի հետ

«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար