Երևանում ամուսինը uպանել է կնոջը
Դեկտեմբերի 07, 2025

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

By Նոյեմբերի 05, 2025 60

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բնակարաններից մեկում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կնոջ մարմինը՝ դանակի մի քանի հարվածի հետքերով: 

Դեպքի վայր են ժամաել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները: 

Արդեն տեղում ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակի մի քանի հարվածով սպանել կնոջը, ինչից հետո ոստիկաններն ու պարեկները սպանություն կատրարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին: 
 
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 74-ամյա է կինն է, իսկ կասկածյալը 64-ամյա ամուսինը:  Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Շների ուղեղը մեծանում է. անսպասելի էվոլյուցիա

Մակրոնը Զելենսկուն է ներկայացրել Ուկրաինայի շուրջ միջազգային քննարկումների արդյունքները

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 7-ին

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին

Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան՝ սեփականով. Փիթ Հեգսեթ

Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Ֆիդան

Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է

Գազայում պատերազմը կարող է վերսկսվել. Նորվեգիայի ԱԳՆ

Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան

Հեգսեթը բախվել է ամենալուրջ ճգնաժամին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում. The Guardian

Tesla-ն իջեցրել է ավտոմեքենայի գինը

Ռուսաստանը սահմանափակում է Apple-ի FaceTime -ը

Աշխարհում աճում է միլիարդատերերի թիվը