Թրամփը սպառնnւմ է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը
Նոյեմբերի 04, 2025

Թրամփը սպառնnւմ է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը

By Նոյեմբերի 04, 2025 17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 3-ին հայտարարել է, որ կարող է սահմանափակել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե քաղաքապետի ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Զոհրան Մամդանին: Այս մասին Թրամփը գրել է  Truth Social սոցիալական ցանցում, փոխանցում է iz.ru-ն։

 

Նրա խոսքով՝ Մամդանիի հաղթանակի դեպքում նա քաղաքին դաշնային միջոցներ չի հատկացնի, բացառությամբ ամենաանհրաժեշտ նվազագույնի, քանի որ կարծում է, որ կոմունիստ քաղաքական գործչի ղեկավարությամբ Նյու Յորքը «չի կարողանա ոչ հաջողության հասնել, ոչ էլ գոյատևել»։

«Եթե դեմոկրատական կուսակցության թեկնածու Զոհրան Մամդանին հաղթի Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում, շատ քիչ հավանական է, որ ես դաշնային միջոցներ հատկացնեմ, բացի անհրաժեշտ նվազագույնից, իմ սիրելի առաջին տան համար»,-գրել է նա։

Թրամփը նաև ընդգծել է, որ կգերադասեր քաղաքապետի պաշտոնում տեսնել «հաջողության հասած» դեմոկրատ, քան «առանց փորձի և լիակատար ձախողման համբավ ունեցող կոմունիստ» և  կոչ է արել քվեարկել Էնդրյու Կուոմոյի օգտին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հյուսիսային Կորեան մոտ 10 հրթիռ է արձակել Պենտագոնի ղեկավարի սահմանային այցի ժամանակ. Yonhap

Չինաստանում մեկնարկել է Xpeng թռչող ավտոմեքենաների փորձնական արտադրությունը

Իսրայելի Ազգային անվտանգության հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների համար մահապատժի մասին օրինագիծը

3-ամյա Տիգրանի ծնողների հարցը օրակարգում է. քննարկվում է մյուս երեխաների խնամակալության հարցը

Ռոնալդուն և Մեսսին Չեմպիոնների լիգայի պատմության մեջ խաղացած րոպեների քանակով առաջատարներն են

Պեկինում կայացել է Միշուստինի և Սի Ծինփինի հանդիպումը

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմում է ՄԻԵԴ

Շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության` SARS-Cov-2 հարուցիչներ. ԱՆ

Դատավորը դատապարտել է անմեղ մարդու. փաստաբանը՝ Դավիթ Համբարձումյանի գործի մասին (տեսանյութ)

Արտաքին որոշ ուժերին և հայաստանյան մարիոնետներին պետք չէին Սերժ Սարգսյանի նախատեսած լուծումները. Զաքարյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

«Արևմտյան Ադրբեջանը» ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից. փաստաթղթերի արտահոսք․ OC Media

Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր. Փաշինյան

Ի՞նչ նվեր է ստացել Վահան Կոստանյանը Սերդար Քըլըչից (լուսանկար)

Պաշտոնապես հրավիրել եմ Էրդողանին Հայաստան և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի. Փաշինյան