Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild
Նոյեմբերի 04, 2025

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

By Նոյեմբերի 04, 2025 14

Գերմանիայի մի քանի քաղաքներ տնտեսական պատճառներով չեղյալ կհայտարարեն իրենց ավանդական Սուրբ Ծննդյան տոնավաճառները, հայտնում է Bild թերթը։

Այդպիսի քաղաքներից մեկը Օվերատն է (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում): Նշվում է, որ ահաբեկչական բարձր սպառնալիքի պատճառով անվտանգության միջոցառումները պահանջել են լրացուցիչ ռեսուրսներ, որոնք տոնավաճառի կազմակերպիչը չունի:

Սուրբ Ծննդյան շուկաները կչեղարկվեն նաև մի շարք այլ գերմանական քաղաքներում: Մասնավորապես, Համբուրգի Ռալշտեդտ շրջանում շուկան չի գործի եկամուտների կրճատման պատճառով:

Rate this item
(0 votes)

Լրահոս