Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների պատրաստությունը Արևմուտքի կողմից Ռուսաստանի հետ մեծամասշտաբ հակամարտության համար սկսվել է դեռևս տարիներ առաջ՝ հատուկ ռազմական գործողությունից շատ առաջ։ Այդ մասին РИА Новости-ին պատմել է զինծառայողը՝ «Белый» ծածկանունով։
«2018-ին ես անձամբ անցել եմ բրիտանական մեթոդիկայով կազմակերպված հետևակի դասընթացներ։ Մեր մոտ՝ Ուկրաինայում, ժամանում էին բրիտանացի զինվորականներ, և երկու ամիս մենք միասին էինք վարժվում։ Ես այդ ժամանակ ծառայում էի 106-րդ գումարտակում», — ասել է նա։
Նրա խոսքով՝ բրիտանացի հրահանգիչները հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում ռուսական բանակի մարտավարության և Դոնբասի ժողովրդական աշխարհազորի փորձի նկատմամբ։ Ավելի վաղ մեկ այլ նախկին ուկրաինացի զինվոր՝ «Ֆարտովի» ծածկանունով, հայտարարել էր, որ ԶՈւ-ում գործում են զսպման խմբեր, որոնք կազմված են Ազգային գվարդիայի ստորաբաժանումներից։