Սուդանում երկու օրվա ընթացքում 300 կին է սպանվել
Նոյեմբերի 04, 2025

Սուդանում երկու օրվա ընթացքում 300 կին է սպանվել

By Նոյեմբերի 04, 2025 13

Էլ-Ֆաշեր քաղաքում (Սուդանի արևմտյան հատված, Հյուսիսային Դարֆուր նահանգ) վերջին օրերին տեղի են ունեցել կանանց զանգվածային սպանություններ, որոնք երկրում շարունակվող հակամարտության ամենաարյունալի դրվագներից են, հաղորդում է Arabi Today-ը։ 

Սուդանի սոցիալական ապահովության նախարարության տվյալներով՝ քաղաքի` «Արագ արձագանքման ուժեր» զինված խմբավորման կողմից գրավումից հետո առաջին երկու օրվա ընթացքում սպանվել է առնվազն 300 կին։

Սուդանի Սոցիալական ապահովության նախարար Սալիմա Իսհակը «Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ կանայք ենթարկվել են բռնաբարության, խոշտանգումների և ֆիզիկական բռնության: 

«Յուրաքանչյուրն, ով փորձում է լքել Էլ-Ֆաշերը և հասնել Թավիլա քաղաք, վտանգում է իր կյանքը, քանի որ դրանց միջև ընկած ճանապարհը վերածվել է մահվան ճանապարհի», - ասել է նախարարը:

Իսհակը շեշտել է, որ Էլ-Ֆաշերում շարունակում են մնալ ընտանիքներ, որչոնք ենթարկվում են ծեծի, նվաստացման և սեռական բռնության՝ անվանելով տեղի ունեցողը համակարգված էթնիկ զտում և հսկայական հանցագործություն, որին աշխարհը լուռ հետևում է։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 1-ին, Սուդանի կառավարությունը պաշտոնական զեկույց էր ուղարկել Ժնևում գտնվող ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ և այլ միջազգային գործակալություններ՝ Էլ-Ֆաշերում «Արագ արձագանքման ուժեր» զինված խմբավորման կողմից կատարված սարսափելի հանցագործությունների և խախտումների մասին։

Հոկտեմբերի 29-ին «Արագ արձագանքման ուժեր» զինված խմբավորման հրամանատար Մոհամմեդ Համդան Դագլոն (Համիդտի) խոստովանել է, որ իր ուժերը չարաշահել են իրենց լիազորությունները՝ հայտարարելով ներքին հետաքննչական հանձնաժողովների ստեղծման մասին։

Սուդանը 2023 թվականի ապրիլից ի վեր գտնվում է ազգային բանակի և «Արագ արձագանքման ուժեր» զինված խմբավորման միջև զինված հակամարտության մեջ։ Պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր մարդ մահացել է և մոտ 13 միլիոն մարդ՝ տեղահանվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն

Պուտինը ստորագրել է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում բանակ զորակոչվելու մասին օրենքը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն