Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար
Դեկտեմբերի 07, 2025

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար

By Նոյեմբերի 05, 2025 58

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցիանին։

Կոբախիձեի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Լի Ցիանին Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի բացման արարողությանը հրավիրելու համար և ընդգծել է Վրաստանի ու Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության դրական դինամիկան և երկկողմ հարաբերությունների զարգացումը։

Լրատվական ծառայության հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է առևտրատնտեսական, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներում արդյունավետ համագործակցության հարցը, և կողմերն ընդգծել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության և Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։

Ըստ հաղորդագրության՝ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Չինաստանի վարչապետին Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցության համար և վերահաստատել է Վրաստանի կառավարության աջակցությունը «մեկ Չինաստան» սկզբունքին։

Իրակլի Կոբախիձեի և Լի Ցիանի հանդիպումից հետո Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր մի շարք ոլորտներում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Շների ուղեղը մեծանում է. անսպասելի էվոլյուցիա

Մակրոնը Զելենսկուն է ներկայացրել Ուկրաինայի շուրջ միջազգային քննարկումների արդյունքները

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 7-ին

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին

Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան՝ սեփականով. Փիթ Հեգսեթ

Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Ֆիդան

Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է

Գազայում պատերազմը կարող է վերսկսվել. Նորվեգիայի ԱԳՆ

Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան

Հեգսեթը բախվել է ամենալուրջ ճգնաժամին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում. The Guardian

Tesla-ն իջեցրել է ավտոմեքենայի գինը

Ռուսաստանը սահմանափակում է Apple-ի FaceTime -ը

Աշխարհում աճում է միլիարդատերերի թիվը