3-ամյա Տիգրանի ծնողների հարցը օրակարգում է. քննարկվում է մյուս երեխաների խնամակալության հարցը
Նոյեմբերի 04, 2025

3-ամյա Տիգրանի ծնողների հարցը օրակարգում է. քննարկվում է մյուս երեխաների խնամակալության հարցը

By Նոյեմբերի 04, 2025 10

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Ճամբարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ է հրավիրվել։ Նիստի ընթացքում քննարկվելու են փռնության զոհ դարձած փոքրիկ Տիգրանի  ընտանիքին առնչվող հարցեր, սակայն հիմնական խնդիրը լինելու է մյուս երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

«Հրավիրել ենք երեխայակենտրոն կառույցների՝ ոստիկանություն, դպրոց, բուժամբուլատորիա, հասարակական կազմակերպություններ։ Հիմնական խնդիրը լինելու է երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը», - նշեց Գալոյանը։ 

Հիշեցնենք, որ օրեր շարունակ փոքրիկը համարվում էր անհետ կորած, հարյուրավոր փրկարարներ, կամավորներ տարբեր ուղղություններով իրականացնում էին որոնողական աշխատանքներ։ Ի վերջո, նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են փոքրիկի մարմինը։ Հետագայում պարզվել է, որ նա սպանության զոհ է. խեղդամահ անելով սպանել է հայրը, իսկ այդ ընտանիքում ապրում է եւս 4 երեխա։

Նշենք, որ փոքրիկը հոր կողմից սպանվել է մոր ծննդյան օրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն

Իրաքը պահանջում է ամերիկյան զnրքերի դուրսբերումը մինչև 2026 թվականը

Սուդանում երկու օրվա ընթացքում 300 կին է սպանվել

«Լաբուբուի» հեղինակը մտել է չինացի միլիարդատերերի տասնյակի մեջ

«Իսկանդեր» հրթիռները զգալիորեն նվազեցրել են ԱՄՆ Patriot ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը

Հյուսիսային Կորեան մոտ 10 հրթիռ է արձակել Պենտագոնի ղեկավարի սահմանային այցի ժամանակ. Yonhap