Նյու Յորքում առաջին անգամ մահմեդական քաղաքապետ է ընտրվել
Դեկտեմբերի 07, 2025

Նյու Յորքում առաջին անգամ մահմեդական քաղաքապետ է ընտրվել

By Նոյեմբերի 05, 2025 69

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի մի շարք նահանգներում տեղի են ունեցել նահանգապետերի, քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ամենանշանավոր արդյունքներից մեկը 34-ամյա դեմոկրատ Զոհրան Մամդանիի՝ Նյու Յորքի քաղաքապետ ընտրվելն էր։ Նա դարձավ քաղաքի պատմության մեջ առաջին մահմեդական քաղաքապետը և մեկ դարի ընթացքում ամենաերիտասարդ քաղաքապետը: Այս մասին փոխանցում է Ազատության ռադիոկայանը։

Նախնական արդյունքների համաձայն՝ նա ստացել է նյույորքցիների ձայների մոտ կեսը։

Մամդանին, ով իր քաղաքական հայացքները նկարագրում է որպես ժողովրդավարական սոցիալիզմ, քարոզարշավն անցկացրել է Նյու Յորքը այնպիսի քաղաք դարձնելու կարգախոսով, որտեղ ցածր եկամուտ ունեցող մարդիկ կարող են իրենց թույլ տալ ապրել։

Նա խոստացել է սառեցնել վարձավճարները, ստեղծել անվճար ավտոբուսային երթուղիներ, բացել քաղաքային սուբսիդավորմամբ սուպերմարկետներ և մի շարք այլ քայլեր ձեռնարկել՝ աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկում՝ բնակչության ամենահարուստ հատվածի հարկերը բարձրացնելու միջոցով, կյանքի արժեքը նվազեցնելու համար։

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, որ կկրճատի Նյու Յորքի ֆինանսավորումը, եթե դեմոկրատ թեկնածու Մամդանին դառնա քաղաքապետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Շների ուղեղը մեծանում է. անսպասելի էվոլյուցիա

Մակրոնը Զելենսկուն է ներկայացրել Ուկրաինայի շուրջ միջազգային քննարկումների արդյունքները

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 7-ին

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին

Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան՝ սեփականով. Փիթ Հեգսեթ

Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Ֆիդան

Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է

Գազայում պատերազմը կարող է վերսկսվել. Նորվեգիայի ԱԳՆ

Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան

Հեգսեթը բախվել է ամենալուրջ ճգնաժամին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում. The Guardian

Tesla-ն իջեցրել է ավտոմեքենայի գինը

Ռուսաստանը սահմանափակում է Apple-ի FaceTime -ը

Աշխարհում աճում է միլիարդատերերի թիվը