Ռուսաստանը բացարձակապես կործանարար է համարում Արևմուտքի գիծը Հարավային Կովկասում. Գալուզին
Հուլիսի 18, 2025

Ռուսաստանը բացարձակապես կործանարար է համարում Արևմուտքի գիծը Հարավային Կովկասում. Գալուզին

By Փետրվարի 10, 2025 68

Մենք ջատագովում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը, և Հայաստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնց հետ մենք դաշնակցային հարաբերություններ ունենք, մշակեն խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի դնի ապագա սերունդների համար։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստել առաջընթացին և դեմ ենք ցանկացած հապճեպ փաստաթղթի կնքմանը, ինչպես պնդում է Արևմուտքը, որն իսկապես ցանկանում է Հայաստանին և Ադրբեջանին մղել շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան ինչ-որ հարթակում։ Նման հապճեպ, չմտածված և ամբողջությամբ չստուգված որոշումները կարող են չհանգեցնել երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ ընդհակառակը, կարող են ապագայի համար առճակատման որոշակի սերմեր տնկել, ինչը, իհարկե, ծայրահեղ անցանկալի ենք համարում և Հայաստանի ու Ադրբեջանի, և Հարավային Կովկասի և Ռուսաստանի համար։

Ցավոք սրտի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ, այժմ ընդհատվել և, այսպես ասած, սառեցվել է։ Իհարկե, մենք կոչ ենք անում կողմերին և առաջին հերթին մեր հայ ընկերներին այս խմբի շրջանակներում վերադառնալ աշխատանքի։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք դա ցանկանան»,- նշել է դիվանագետը։

Գալուզինը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասում Արևմուտքի գիծը համարում է բացարձակ ապակառուցողական, քանի որ այն ուղղված է ոչ թե Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, այլ փորձելու «նպաստել» այս թևից մեզ ռազմավարական պարտություն կրելուն։

Երբեմն նույնիսկ խոսվում է որոշ երկրներին համոզելու՝ Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձերի մասին:

«Ինչ վերաբերում է մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Եվրամիության, և ամբողջ Արևմուտքի միջև կապերի ամրապնդմանը, մենք ելնում ենք հետևյալից. Պաշտոնական Երևանը, հայկական պետությունը, հայ հասարակությունը և հայ ժողովուրդը ինքնիշխան որոշումներ են կայացնում՝ ինչպես կառուցել իրենց արտաքին քաղաքականությունը և ինչպես դասավորել իրենց երկիրը միջազգային հանրության մեջ։ Սա նրանց իրավասությունն է, և մենք, ինչպես գիտեք, երբեք չենք խառնվում այլ պետությունների ներքին գործերին և որևէ բաղադրատոմս կամ մեր տեսլականը չենք պարտադրում այլ երկրներին, այլ փորձում ենք երկխոսության միջոցով մշակել փոխադարձ ընդունելի եղանակներ և փոխզիջումային մոտեցումներ որոշ հարցերի լուծման համար»,- նշել է Գալուզինը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը

Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը

Անվճար էքսպրես առաքում մինչև տուն. Wildberries-ի նոր ծառայությունը՝ Երևանում

Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր գերեզմшնը․ Շոյգու

Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանի պարզաբանումը, թե ինչու է արգելել ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանին մկրտության մասնակցել

Ուղիղ 10 րոպե հետո, երբ մենք թիրախավորեցինք ԱՄՆ ռազմաբազան, նրանք դիմեցին, որ հրադադար հաստատվի. Իրանի դեսպան

Բրուքլին Բեքհեմը և Նիկոլա Պելցը հանգստանում են զբոսանավի վրա՝ ընտանիքի հետ կոնֆլիկտի ֆոնին

ՀՀ-ն հավաստիացրել է՝ այլ երկրների հետ երկխոսությունը չի վնասում Իրանի հետ հարաբերությանը

Կեսօրից հետո որոշ մարզերում սպասվում է անձրև. եղանակի տեսություն

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել

Զուրաբյանը հրապարակել է ԼՂ–ի մասին նախագծի մանրամասները, որը ՄԽ-ն առաջարկել է Փաշինյանին

«Ճորտացման ժանրից է». Զախարովան՝ ՀՀ–ին ԵՄ–ի խոստացած լրացուցիչ ֆինանսական օգնության մասին

Թրամփի ընկերը, «օտար գործակալը» և ՊՍԺ-ի նախկին սեփականատերը․ ո՞վ է ՀՀ տարածքում ճանապարհ «վարձակալելու» առաջարկի հեղինակը․ Mediamax.am

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, սահմանվել է երկրից չբացակայելու արգելք