Իրանի խորհրդարանի պատգամավոր Համիդ Ռասային քննադատել է Ադրբեջանի վերաբերյալ Իրանի նախագահ Փեզեշքիանի վերջին հայտարարությունները։
Ինչպես հայտնում է ISNA-ն, պատգամավորը հայտարարել է. «Իսրայելն Ալիևի բարեկամն է, այլ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի։ Ճիշտ այնպես, ինչպես Իսրայելը նահատակեց Թավրիզի բնակիչներին, այնպես էլ կոտորած կկազմակերպի Ադրբեջանի բնակիչների համար»։
Նա նաև նշել է, որ Փեզեշքիանի վերջին արտահայտությունները «ջուր են լցնում Իրանի ժողովրդի ու Ադրբեջանի թշնամիների ջրաղացին», հայտնում է Khabaronline-ը։
Ինչպես հայտնում է Tasnim-ը, խորհրդարանականը նաև հայտարարել է, որ Իրանի նախագահը պետք է զգույշ լինի իր հայտարարություններում։
«Ձեր խոսքն այն մասին, որ Զանգեզուրը մեզ համար երկրորդական խնդիր է, հակասում է Իսլամական Հանրապետության քաղաքականությանը և Գերագույն առաջնորդի դիրքորոշումներին», - նշել է Ռասային։