Ռուսաստանի Դաշնությունում վաճառքի կհանվեն Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու համար առգրավված ալկոհոլային խմիչքների գործարանները: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Խոսքը հինգ ձեռնարկությունների մասին է, որոնք նախկինում պատկանել են ուկրաինական «Բայադերա» ալկոհոլային ընկերությանը։ «Ռոսֆինմոնիտորինգ»-ը «Բայադերա» հոլդինգին և դրա շահառուներին ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում
Վաճառքի կհանվեն «Ազգային ալկոհոլային ավանդույթներ», «Գործարար խումբ», «Հարավային ալկոհոլային ավանդույթներ» և «Ղրիմի ալկոհոլային ավանդույթներ» ընկերությունները։