Կրեմլը չի բացառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումն այս շաբաթ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի Ռուսաստան հնարավոր այցի մասին։ Նա ասել էր, որ Ուիթկոֆը կարող է Մոսկվա այցելել չորեքշաբթի կամ հինգշաբթի։
Հուլիսի 29-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանին տալիս է 10 օր՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ համաձայնության հասնելու համար։ Նա ընդգծել էր, որ, իր կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շահագրգռված է հակամարտության շարունակմամբ։