ՌԴ Կալինինսկի շրջանային դատարանը հրապարակել է «Ձմերուկների արքա» Իլհամ Ալիևի և նրա հանցակից Ֆուադ Աբդուլովի գործով դատավճիռը: Այս մասին հայտնում է Կոմերսանտը:
Հաղորդվում է, որ 2006 թվականի հոկտեմբերին «Ձմերուկների արքա» մականունով Ալիևը 75 հազար դոլար է վճարել «Լակոմկա» ընկերությունից իր գործընկերոջ սպանության համար։ Վերջինս պատրաստվում էր խզել Ալիևի հետ աշխատանքային հարաբերությունները և բացել իր սեփական բիզնեսը։
2010 թվականի հուլիսին Ալիևը մահափորձ է կազմակերպել իր ճանապարհին «հանդիպած» մեկ այլ գործարարի դեմ: Նա գործը վստահել է Աբդուլովին, ով իր հանցակիցների հետ միասին հարձակվել է զոհի վրա Սևերնի Պրոսպեկտի «Ուսադբա» ռեստորանի մոտ: Նրան ծեծի են ենթարկել, բայց տուժածը ողջ է մնացել: Նրան շտապ բժշկական օգնություն է ցուցաբերվել Ելիզավետինսկայա հիվանդանոցում:
Ի վերջո, դատարանը արդարացրել է Ալիևին «Լակոմկայի» գործարարի սպանության գործով և քրեական գործը հետ է ուղարկել ՌԴ քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի գլխավոր քննչական վարչություն, որպեսզի քննիչները կարողանան գտնել իրական մարդասպանին: Երկրորդ ձեռնարկատիրոջ գործով՝ գործարար Ալիևը դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում: Նրա հանցակից Աբդուլովը նույնպես կուղարկվի խիստ ռեժիմի բանտ, սակայն ինը տարով: