Բրիտանացիները մշակում են երկու պոտենցիալ casus belli. ՌԴ Արտաքին հետախուզություն
Օգոստոսի 04, 2025

Բրիտանացիները մշակում են երկու պոտենցիալ casus belli. ՌԴ Արտաքին հետախուզություն

By Օգոստոսի 04, 2025 11

Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնում է, որ, ըստ ԱՀԾ ստացվող տեղեկատվության, Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները նախատեսում են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ներգրավել «ստվերային նավատորմի» դեմ զանգվածային որս սկսելու համար։ 

Լոնդոնի մտահղացմամբ՝ նման արշավի մեկնարկը պետք է տա մեկ կամ մի քանի լցանավերի հետ կապված ռեզոնանսային միջադեպը։ Ծրագիրը նախատեսում է լայնածավալ դիվերսիայի կազմակերպում, որից կրած վնասը թույլ կտա ռուսաստանյան նավթի փոխադրումը սպառնալիք հայտարարել ողջ միջազգային նավագնացության համար։ Սա կարձակի Արևմուտքի ձեռքերը՝ հակազդեցության մեթոդներ ընտրելու հարցում։ Ի վերջո, խոսքը կարող է գնալ միջազգային ջրերում ցանկացած «կասկածելի» նավի ձերբակալման և ՆԱՏՕ-ի պետությունների նավահանգիստներ ուղեկցելու մասին։ 

Բրիտանացիները մշակում են երկու պոտենցիալ casus belli։ Առաջինը՝ «անցանկալի» լցանավի վթարի կազմակերպումը ծովային հաղորդակցության նեղ վայրերից մեկում (օրինակ՝ նեղուցում)։ Նավթամթերքի արտահոսքը և նավարկուղու արգելափակումը, ինչպես կարծում են Լոնդոնում, ՆԱՏՕ-ի երկրներին «բավարար» հիմքեր կտան՝ նավարկության անվտանգության պահանջներին և բնապահպանական նորմերին համապատասխանությունը ստուգելու համար «արտակարգ զննության» նախադեպ ստեղծելու համար։ 

Երկրորդ սցենարը նախատեսում է Ռուսաստանին բարեկամ պետության նավահանգստում բեռնման ժամանակ լցանավի հրկիզում։ Ենթադրվում է, որ հրդեհը զգալի վնաս կհասցնի նավահանգստի ենթակառուցվածքին և կտարածվի այլ նավերի վրա, ինչը կպահանջի միջազգային հետաքննություն։ 

Լոնդոնը մտադիր է երկու ահաբեկչությունների իրականացումը հանձնարարել ուկրաինացի ուժայիններին։ Նրանցից ակնկալվող կեղտոտ աշխատանքը և «հետքերը վերացնելու» անկարողությունը բրիտանացիները դիտարկում են որպես սեփական անպատժելիության երաշխիք։ Միջազգային հետաքննությունը կատարվածի պատասխանատվությունը կդնի կա՛մ Ռուսաստանի, կա՛մ վատթարագույն դեպքում՝ Ուկրաինայի վրա՝ «Հյուսիսային հոսքերի» պայթեցման նմանությամբ։ 

Մեծ Բրիտանիայում մտադիր են հարձակման պահն ընտրել այնպես, որ դրանից ստացված մեդիա արդյունքն օգտագործվի Դ. Թրամփի վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար։ Նպատակը Վաշինգտոնին ստիպելն է, հակառակ ազգային շահերի, առավելագույն կոշտ երկրորդային պատժամիջոցներ կիրառել ռուսաստանյան էներգառեսուրսների գնորդների նկատմամբ, որոնք կներկայացվեն որպես «ողբերգության անուղղակի մեղավորներ»։ 

Թվում է, թե ծովերում կորցրած գերիշխանության և թագի կողմից թույլատրված ծովահենային անօրինականության նկատմամբ կարոտը բրիտանական հետախուզական հանրությանը բոլորովին զրկել է առողջ բանականության մնացորդներից։ Մեր բրիտանացի գործընկերների համար ժամանակն է հասկանալու, որ ոչ միայն իրենց մրցակիցներին «վնասելու», այլև համաշխարհային էներգաանվտանգությանն ու բնապահպանությանը վնաս հասցնելու նրանց գնալով հանդուգն դարձող փորձերը կարող են համբերությունից հանել նույնիսկ նրանց ամենահամառ դաշնակիցներին։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 04 Օգոստոսի 2025 19:17

Լրահոս