Քանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում
Հոկտեմբերի 21, 2025

Քանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում

By Օգոստոսի 04, 2025 94

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 5 անչափահաս է պահվում, որոնցից 2-ը դատապարտյալներ են, 3-ը՝ իրենց դատավճռին սպասող կալանավորվածներ: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Հայաստանի ՔԿՀ–ներում պահվում են նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 344 անձինք, որոնցից 272-ը կալանավորվածներ են, 72-ը՝ դատապարտյալներ», - նշել է գերատեսչությունը:

Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ պահվում է 2826 մարդ, որոնցից 1498-ը կալանավորված են, 1328-ը՝ դատապարտյալ: Հանրապետության ՔԿՀ-ները նախատեսված են 4000 անձի համար, որից 1805-ը` կալանավորված անձանց համար։,

«Քրեակատարողական ծառայության հաստիքային միավորները կազմում են 2026, որից համալրված է 1836-ը։ Ծառայության աշխատակիցներից 212-ը կանայք են», - հայտնել են գերատեսչությունից։

Նշենք, որ Հայաստանում կա 10 քրեակատարողական հիմնարկ, որոնցից 1-ը դատապարտյալների հիվանդանոցն է։ Կանայք և անչափահասները պահվում են «Աբովյան» ՔԿՀ-ում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ողջունում ենք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ դեպի ՀՀ բեռների սահմանափակումների վերացման մասին

Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել

Մերձավանի սպանության գործով ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը

Մոտ ժամանակներս տեղի կունենա հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման համար. Ռուբինյան

Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը. Ալիև

Հայաստանում հայտնաբերված Ուրարտուի դարաշրջանի մարդկային դեմքով խորհրդավոր քարե կուռքը ապշեցրել է հնագետներին

Մոլդովական-Ստեփանյան փողոցների խաչմերուկից մինչև Մոլդովական փողոց հ.31 շենք, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը

Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը 23-ամյա աղջկա պարանոցից պոկել է վերջինիս վզնոցը և դիմել փախուստի

Մոսկվայում ՀՀ քաղաքացին դանակահարել և սպանել է հայտնի ռեժիսորին

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ժամանակաշրջան է սկսվել. Ալիև

ՀՀ-ում ԵՄ դիտորդներն ամեն օր պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով

Միլիարդատերերը չեն սիրում գումար ծախսել. Ձևավորված սովորություններ

Վաշինգտոնի գագաթնաժողովը վերջ դրեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությանը. Ալիև

Պաշտոնապես դիմել ենք ՌԴ կառավարությանը․ ունենք դրական արձագանք․ Պապոյանը՝ վարորդների խնդրի մասին