Լիգայի գավաթի խաղարկությունում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում հյուրընկալել է մեքսիկական «Նեկաքսային»: Հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, հայտնում է armsport.am-ը:
Մեսսին 11-րդ րոպեին անհարմարության պատճառով փոխարինվել է, նրան փոխարինել է Ռեդոնդո Սոլարին: Թիմի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն խաղից հետո նշել է, որ վնասվածքի լրջությունը պարզ կդառնա բժշկական զննությունից հետո.«Նա անհարմարություն է զգացել, բայց ցավ չի ունեցել: Հուսով ենք՝ լուրջ չէ»:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով: «Ինտեր Մայամիից» գոլեր են խփել Տելասկո Սեգովիան և Ժորդի Ալբան, իսկ «Նեկաքսայից»՝ Թոմաս Բադալոնին և Ռիկարդո Մոնրեալը:
Երկու թիմերն էլ կարմիր քարտեր են ստացել. «Ինտեր Մայամիից» հեռացվել է Մաքսիմիլիանո Ֆալկոնը, իսկ «Նեկաքսայից»՝ Քրիստինա Կալդերոնը:
Հետխաղյա 11-մետրանոցներով «Ինտեր Մայամին» հաղթել է 5:4 հաշվով:
Հաջորդ փուլում «Ինտեր Մայամին» կմրցի մեքսիկական «Պումասի», իսկ «Նեկաքսան»՝ ամերիկյան «Օրլանդո Սիթիի» հետ: