Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը
Օգոստոսի 04, 2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

By Օգոստոսի 03, 2025 14

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։

Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի ժամանակահատվածում։

Հրաբխին տրվել է «նարնջագույն» ավիացիոն վտանգի կոդ՝ սա նշանակում է, որ վերջինիս ակտիվությունը կարող է սպառնալիք ներկայացնել ցածր թռնող ինքնաթիռների համար։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տվել զերծ մնալ շրջակա տարածք այցելելուց և հատկապես չփորձել բարձրանալ հրաբխի վրա։

Կրաշենիննիկով հրաբուխը պատկանում է Արևելյան հրաբխային գոտուն և գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 200 կմ հեռավորության վրա»,-գրել է նա։

 
Rate this item
(0 votes)

Լրահոս