Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Շատ է քննարկվում հարցը՝ խաղաղության պայմանագրի «նախաստորագրումը» կբերի՞ խաղաղության:
Կարծում եմ, որ խաղաղության պայմանագիր ասվածի ամբողջական և լիարժեք ստորագրումն անգամ խաղաղության գրավական չէ: Հարցն այստեղ անգամ այն չէ, որ Ադրբեջանը վստահելի չէ: Այսօր վստահելի չէ ըստ էության ոչ ոք: Բայց հարցն այդ վստահությունը չէ միայն: Հարցն այն է, որ Կովկասում խաղաղության ու պատերազմի վերաբերյալ հարցերի առանցքային պատասխանները Երևանում կամ Բաքվում չեն:
Հետևաբար, Երևանն ու Բաքուն կարող են ստորագրել տասնյակ թղթեր, բայց այդ թղթերի արժեքը, նշանակությունը, կենսունակությունը որոշողների շրջանակը այլ է: Իսկ այդ շրջանակն այսօր ըստ էության ներգրավված է համաշխարհային պատերազմի մեջ:
Հետևաբար, այդ շրջանակից ցածր մակարդակում որևէ ստորագրում կամ նախաստորագրում չի կարող ունենալ տակտիկական-իրավիճակայինից բարձր նշանակություն»: