Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հինգերորդ ծանր ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում։ Այս մասին գրում է «Дневник иранского журналиста» տելեգրամյան ալիքը։
«Հինգ հսկայական ռուսաստանյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ մեկը մյուսի հետևից ժամանում են Իրանի օդանավակայաններ՝ առանց մեդիա աղմուկի, առանց միջազգային լուսաբանման և առանց պաշտոնական պարզաբանումների։
Ռուս-իրանական դաշինքը համակարգման փուլից անցնում է... ռազմական դիրքավորման փուլի։
Մերձավոր Արևելքում խելահեղ էսկալացիայի և Թել Ավիվում աճող անհանգստության ֆոնին ռուսաստանյան ռազմավարական ինքնաթիռները շարունակում են մեկը մյուսի հետևից վայրէջք կատարել Իրանում։ Այս պահի դրությամբ՝ արդեն հինգ ինքնաթիռ», - գրում է տելեգրամյան ալիքը։