Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային բացառել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով համապատասխան հարցին՝ Բաղային ասել է․ «Ոչ, դա բացառված է»։
Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անցկացված անուղղակի բանակցությունների հինգ փուլերը 2025 թվականին ավարտվեցին անարդյունք՝ Իսրայելի կողմից ռազմական գործողություններ սկսելու և ամերիկյան զինված ուժերի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու պատճառով: