Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի հետ դաշինք կազմողը այլևս ընդդիմություն լինելու ո՛չ շանս ունի, ո՛չ էլ բարոյական իրավունք:
2018 ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցել է«Առաքելություն» կուսակցության հետ ձևավորելով «Իմ քայլը» դաշինքը և Մեսրոպը լինելով այդ դաշինքի առանցքային կերպար «Առաքելություն» կուսակցության ղեկավարներից այնուհետև դարձել է Փաշինյանի նախարարը,այսինքն`աշխատողը:
Սա այն ամենն է,որ պետք է հիշել այս պերսոնաժի մասին ու անցնել առաջ:
Այնպես, որ տղա ջան գտի քեզ ու ինքդ քեզ հարց տուր դու քո անցած 7 տարիներով կարող ես Սերժ Սարգսյանի մասին բան խոսես, թե ոչ:
Ես կարծում եմ նման անհաջող քաղաքական դեբյուտ գրանցած գործիչը ավելի ճիշտ կլիներ ընդանրապես լռեր, բայց դե ում ինչ՞եմ ասում.․․․