Նկատելի էր Ռոբերտ Քոչարյանի ուշադրության ծանրությունը դեպի ԱՄՆ. իմաստը հետևյալն է՝ ինքը պատրաստ է աշխատել ԱՄՆ հետ. Բադալյան
Նոյեմբերի 15, 2025

Նկատելի էր Ռոբերտ Քոչարյանի ուշադրության ծանրությունը դեպի ԱՄՆ. իմաստը հետևյալն է՝ ինքը պատրաստ է աշխատել ԱՄՆ հետ. Բադալյան

By Հոկտեմբերի 08, 2025 79

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին: 

«Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի վերաբերյալ, ըստ էության, չստացվեց գրառում անել այսպես ասած՝ տաք հետքով:

Միևնույն ժամանակ, հետասուլիսային ժամանակային տարածությունը տվեց որոշակի ուշագրավ մտորումի առիթ: Տպավորություն է, որ երկրորդ նախագահի ասուլիսի առանցքային նպատակներից մեկը դրա շուրջ արձագանքների շրջապտույտ առաջացնելն էր, այդ կերպ լուծելով որոշակի վերլուծական աշխատանքի հետ կապված խնդիրներ: Ըստ իս՝ ներքին դաշտի առումով հիմնական նպատակային ուղղությունը հենց դա էր:

Մյուս նպատակային հիմնական ուղղությունը, իմ գնահատմամբ, Թրամպի ուղղու վերաբերյալ արտահայտված տեսակետներն էին, որոնք ըստ իս ուղղված էին Նահանգներին: Դա էր առանցքային քաղաքական մեսիջը: 

Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ կերպ չանդրադարձավ նոյեմբերի 9-ի 9-րդ կետին, միաժամանակ հիշատակեց Քի Վեսթն ու հայտարարեց, որ ինքն էլ տալիս էր միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ, բայց դրա դիմաց՝ Արցախի միացում Հայաստանին՝ Լաչինի միջանցքով:

Նկատելի էր Ռոբերտ Քոչարյանի ուշադրության ծանրությունը դեպի ԱՄՆ: Իմաստը թերևս հետևյալն է՝ ինքը պատրաստ է աշխատել ԱՄՆ հետ՝  չնայած գնահատականներին, թե բացառապես միտված է Ռուսաստանի շահը սպասարկելուն: Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի արտաքին մեսիջը թերևս «բալանսավորվածության» ցուցադրությունն էր:

Ես իհարկե առիթ ունեցել եմ շատ ավելի վաղ խոսելու այն մասին, որ Քոչարյանի «բացարձակ ռուսամետության» մասին գնահատականները մեդիապրոպագանդիստական տարր են, քանի որ զուտ քաղաքական իմաստով շատ բան եղել է հարաբերական: Ի դեպ, նույն «հարաբերականությամբ» եմ գնահատում Նիկոլ Փաշինյանին վերագրվող «հակառուսականության» կամ «արևմտամետության» հանգամանքը:

Ի՞նչ արձագանք կստանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն ԱՄՆ-ում, սա էական հարցերից մեկն է, որն անպայմանորեն չէ, որ կարտահայտվի հանրայնորեն»,- գրել է Հակոբ Բադալյանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դոլարը թանկացել է, ռուբլին ու եվրոն կայուն են․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Թրամփը ստորագրել է տավարի, բանանի, սուրճի և լոլիկի ներկրման մաքսատուրքերի նվազեցման մասին օրենքը

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Կոլումբիան հարվածներ է հասցրել Վենեսուելայի սահմանի մոտ

Աշխարհը դեպի դժոխք տանող ճանապարհին է․ Ռիտեր

Չինաստանն ստեղծում է «ստվերային նավատորմ»՝ ռուսական գազ գնելու համար. Bloomberg

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ. եղանակի տեսություն

Աբովյան քաղաքում 24–ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են

Միասնական աղոթքից հետո Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է մոտալուտ անձրևի մասին

Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը

Ռուսաստանը կարող է համագործակցել Հնդկաստանի հետ՝ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում

Մարսի քարայրները. հնագույն ջուրը ստեղծել է ապաստաններ կյանքի և մարդկանց համար

Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում hարվածել է ևս մեկ նավի (տեսանյութ)