Պուտին-Ալիև հանդիպումը սկսվել է ԱԶԱԼ-ի ինքնաթիռի վթшրի հետ կապված իրավիճակի քննարկմամբ
Նոյեմբերի 15, 2025

Պուտին-Ալիև հանդիպումը սկսվել է ԱԶԱԼ-ի ինքնաթիռի վթшրի հետ կապված իրավիճակի քննարկմամբ

By Հոկտեմբերի 09, 2025 101

Պուտին-Ալիև հանդիպումը սկսվել է  ԱԶԱԼ ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված իրավիճակի քննարկմամբ: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ «Նովոստի»-ից:

 

Նշվում է, որ Պուտինն Ալիևին առաջարկել է հանդիպումը սկսել ադրբեջանական ԱԶԱԼ ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված իրավիճակի քննարկմամբ:

Պուտինն Ալիևին հիշեցրել է, որ ներողություն է խնդրել նրանից, որ ԱԶԱԼ ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը տեղի է ունեցել Ռուսաստանի երկնքում: Ռուսաստանի նախագահն իր ամենաանկեղծ ցավակցությունն է հայտնել ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին: 

«Ռուսաստանը, համաձայն պայմանավորվածությունների, ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի ինքնաթիռի կործանման հետ կապված հետաքննությանը: ԱԶԱԼ-ի ինքնաթիռի կործանման պատճառները, ի թիվս այլ բաների, կապված են այն փաստի հետ, որ երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարք է եղել։

Երկու հրթիռները, որոնք արձակվել են Ռուսաստանի ՀՕՊ համակարգի կողմից, ուղղակիորեն չեն հարվածել ԱԶԱԼ-ի ինքնաթիռին, այլ պայթել են մի քանի մետր հեռավորության վրա: ԱԶԱԼ-ի անձնակազմին առաջարկել են վայրէջք կատարել Մախաչկալայում, սակայն նրանք որոշել են գնալ իրենց օդանավակայան: Ռուսաստանը իրավական գնահատական կտա ԱԶԱԼ-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր պաշտոնատար անձանց գործողություններին: Ռուսաստանն անհրաժեշտ ամեն ինչ կանի ԱԶԱԼ-ի ինքնաթիռի կործանման հետ կապված փոխհատուցումների մասով»,-ասել է Պուտինը:

Իր հերթին Ալիևը շնորհակալությունէ հայտնել Պուտինին ԱԶԱԼ-ի ինքնաթիռի մասին տեղեկատվության համար:

Հիշեցնենք՝ որ հայտնել ենք, Տաջիկստանի մայրաքաղաքի կառավարական նստավայրում սկսվել է Պուտինի և Ալիևը հանդիպումը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դոլարը թանկացել է, ռուբլին ու եվրոն կայուն են․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Թրամփը ստորագրել է տավարի, բանանի, սուրճի և լոլիկի ներկրման մաքսատուրքերի նվազեցման մասին օրենքը

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Կոլումբիան հարվածներ է հասցրել Վենեսուելայի սահմանի մոտ

Աշխարհը դեպի դժոխք տանող ճանապարհին է․ Ռիտեր

Չինաստանն ստեղծում է «ստվերային նավատորմ»՝ ռուսական գազ գնելու համար. Bloomberg

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ. եղանակի տեսություն

Աբովյան քաղաքում 24–ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են

Միասնական աղոթքից հետո Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է մոտալուտ անձրևի մասին

Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը

Ռուսաստանը կարող է համագործակցել Հնդկաստանի հետ՝ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում

Մարսի քարայրները. հնագույն ջուրը ստեղծել է ապաստաններ կյանքի և մարդկանց համար

Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում hարվածել է ևս մեկ նավի (տեսանյութ)