Պետական դավաճանության տասնյակ դեպքեր ունենք, հետո ասում ենք՝ ո՞նց է սա հնարավոր. Փաշինյան
Նոյեմբերի 15, 2025

Պետական դավաճանության տասնյակ դեպքեր ունենք, հետո ասում ենք՝ ո՞նց է սա հնարավոր. Փաշինյան

By Հոկտեմբերի 08, 2025 124

Մեր իրականության մեջ ընդունված չի քննարկել զինվորական ծառայության մեջ գտնվող մարդկանց կողմից պետական դավաճանության այն բազմաթիվ դեպքերը, որոնք մենք բացահայտել ենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8–ին, Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված նիստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հետո ասում ենք՝ վայ, ոնց կարա սա տեղի ունենա, ո՞նց է դա հնարավոր ընդհանրապես։ Դե այդ դեպքերը քննվում են գաղտնի ընթացակարգով, դատավարությունները լինում են դռնփակ, բայց նրանք, ովքեր հասու են տեղեկատվությանը, մտածում ես՝ ո՞նց է սա հնարավոր։ Սա ինչի՞ մասին է վկայում, վկայում է այդ անհատի կերպարում առկա պրոբլեմների մասի՞ն, հանրության շրջանում առկա պրոբլեմի մասի՞ն, պետական համակարգում առկա պրոբլեմի մասի՞ն, օրենսդրության և կարգավորումների պրոբլեմի մասի՞ն, որովհետեւ այս դեպքերը նշանային են։ 

Ինչպե՞ս ենք մենք խոսում հայրենիքի մասին, ինչքան շատ ենք խոսում հայրենասիրության մասին, ինչքանո՞վ ենք  ավանսով հերոս համարում բոլորին, հետո էդ հերոսների մեջ, պարզվում է, վայ, մի դավաճան բացահայտվեց, վայ, երկրորդ դավաճանը բացահայտվեց, վայ, երրորդը, վայ, չորրորդը։ Վերջին տարիներին մենք տասնյակ դեպքեր ունենք, որ չես կարողանում առերեսվես այդ խնդրի հետ, չես կարողանում ուղղակի հավատաս, որ դա տեղի է ունեցել։ 

Մենք պետք է իմանանք՝ ինչը այնպես չենք անում, նաև մենք մեր իդեալի և հուսահատության բևեռներից մի քիչ ավելի կենտրոն գալու, իրականությունը ավելի հավասարակշռված ճանաչելու կարևոր հնարավորություն է»,–ասաց նա։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դոլարը թանկացել է, ռուբլին ու եվրոն կայուն են․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Թրամփը ստորագրել է տավարի, բանանի, սուրճի և լոլիկի ներկրման մաքսատուրքերի նվազեցման մասին օրենքը

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Կոլումբիան հարվածներ է հասցրել Վենեսուելայի սահմանի մոտ

Աշխարհը դեպի դժոխք տանող ճանապարհին է․ Ռիտեր

Չինաստանն ստեղծում է «ստվերային նավատորմ»՝ ռուսական գազ գնելու համար. Bloomberg

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ. եղանակի տեսություն

Աբովյան քաղաքում 24–ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են

Միասնական աղոթքից հետո Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է մոտալուտ անձրևի մասին

Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը

Ռուսաստանը կարող է համագործակցել Հնդկաստանի հետ՝ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում

Մարսի քարայրները. հնագույն ջուրը ստեղծել է ապաստաններ կյանքի և մարդկանց համար

Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում hարվածել է ևս մեկ նավի (տեսանյութ)